Գլխավոր » TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ինչի՞ դիմաց ենք վեց շրջանը տալու, Տեր-Պետորսյանն շա՞տ գիտի՝ վեց շրջանում ի՞նչ է կատարվել, երբ ազատագրել ենք

Մարտ 26, 2017թ. 20:55
Սասուն Միքայելյան

«Ոչ մեկ՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան  լինի իրավունք չունեն մեր ազատության վրա ազդել, որովհետեւ այդ նվաճումներն անհատական չեն, այլ համաժողովրդական, եւ մենք պարտավոր ենք կանգնել, համախմբվել ու այս արհավիրքի դեմն առել… այսօր, եթե այդ մարդիկ հոխորտում են՝ վեց շրջան պետք է տանք, եթե այս իշխանությունների դրվածքով առաջ գնանք, կորցնելու ենք Արցախն ու Հայաստանը»,- այսօր Վանաձորում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:

Պատգամավորի թեկնածուն հայ ժողովրդին համախմբման կոչ արեց. «Ժողովուրդ ջան, այսօր այս մարդիկ ուզում են հող տան, Լեւոն Տեր-Պետրոսյանը հոխորտում է, թե երկրի ազատության, մեր ժողովրդի, տնտեսության համար գնում եմ խաղաղության, ինչի՞ դիմաց, վեց շրջան տալո՞ւ, ինքը շա՞տ գիտի՝ այդ վեց շրջանում ինչ է կատարվել, երբ ազատագրել ենք: Ասում է՝ տեսա՞ք քառօրյա պատերազմում այդքան երեխա զոհվեց, պարո՛ն նախագահ, հիմնադիր նախագահ, ես քսանմեկ տարեկան եմ եղել, որ զենք եմ վերցրել, ինձանից շատ փոքր 8000 տղերքի դնում էին զոհասեղանին, դե կներեք, ձեր կայֆերի, ձեր ցանկությունների՞ համար»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն