- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնում է օտարի մշակույթը յուրացնող կամ ոչնչացնող երկրի՝ Ադրբեջանի դեսպանը

2006-ից ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին կարող է զբաղեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Ընտրությունը կկայանա 2017-ի աշնանը։ Այժմ այս պաշտոնում Բուլղարիայի ներկայացուցիչն է՝ Իրինա Բոկովան։

Մինչև ապրիլի 1-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կհայտարարի նաև մյուս թեկնածուների մասին։

Նման բարձր պաշտոնի հավակնում է հայկական եկեղեցիները, խաչքարերը (մասնավորաբար հիշենք Ջուղայի խաչքարեի կոտորածը, որ կազմակրեպվեց ու տեղի ունեցով ադրբեջանցի զինվորականների ձեռքով) ավերակած, հայկական մշակույթային արժեքները յուրացնող  երկրի՝ Ադրբեջանի դեսպանը, որը հայտնի է իր հակահայ կեցվածքով։

Հայտնի է, որ Ադրբեջանը ֆինանսավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք ծրագրեր: Այնպես որ, Բյուլբյուլողլուի նշանակումը ուղղակի կհամարվի  խավիարական դիվանագիտության հերթական հաղթանակ:

Այն երկրները, որոնք իրենց վրա զգացել են Ադրբեջանի կողմից իրականացված  մշակութային վանդալիզմի հարվածները պետք  է պայքարեն այս երևույթի դեմ:

ArmArlur.am