Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հարց  ՙՙՀայկական վերածնունդ՚՚-ին՝ ՙՙԱվանդները ե՞րբ եք տալու, մեռնենք նո՞ր՚՚

Մարտ 12, 2017թ. 00:28
Արթուր բաղդասարյան 1

<<Մենք ձեզ կբերենք լույս, հույս, փոփոխություն: Եկեք հեղափոխությունը մեր ուղեղներում անենք>>. սա արդեն կոմունիստների խոսքը չէ, թեպետ լա՛վ էլ կոմունիստական շունչ կա մեջը: Իրականում այն հատված է ՀՎԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի քարոզչական ելույթից: Նախորդ բոլոր ընտրություններում ՀՎԿ-ի վերանվանված ՕԵԿ-ականներն այնքան շատ խոսեցին ավանդների վերադարձից, որ այդ թեման գրեթե ամբողջությամբ մաշեցին: Չնայած մինչ քարոզարաշավը ՀՎԿ-ն մի վերջին փորձn արեց` շոշափելու մարդկանց տրամադրությունները, թե արդյոք շարունակում է՞ արդիական մնալ ավանդների թեման, թե՞ լիովին սպառել է իրեն: Այդ նպատակով Գյումրիում կազմակերպվեց <<ավանդ տալու համար>> ցուցակագրում. Ու ՀՎԿ-ի գրասենյակների առաջ հերթեր գոյացան. տարեց գյումրեցիները թղթերը ձեռքներին վազում էին հերթագրման:

Բարեբախտաբար, մարդիկ մինչև ապրիլի 2-ը հասցրեցին հասկանալ, որ սա ՀՎԿ-ի հերթական բլեֆն է: Երեկ գյումրեցիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց թե՝ ՀՎԿ-ն մի անգամ էլ մարդկանց անլուրջ հույսեր տվեց, ափսոս, ոմանք կուտը նորից կերան և ինչպես հայտնի անեկդոտում՝ ՙՙմարդկանց մնաց միայն ձվի բույլոնը՚՚: Սակայն մարդիկ, եթե նախկինում հավատով էին լսում ավանդներ վերդարձնելու մասին Բաղդասարյանի բոցաշունչ ելույթները, այսօր այլ է. գյուղերից մեկում իր հերթական բոցաշունչ ելույթին գյուղացիներից մեկը կիսահումոր հակադարձեց՝ ՙՙԱվանդները ե՞րբ եք տալու, մեռնենք նո՞ր՚՚:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն