Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Տավուշը ոտքի տակ առած հեղափոխական Զոհրաբյանը

Մարտ 7, 2017թ. 14:23
Նաիրա Զոհրաբյան

Տավուշի մարզի գյուղերը մեկ առ մեկ շրջող ու իշխանափոխության կոչեր հնչեցնող մյուս հեղափոխականը «Ծառուկյան դաշինքի» նախընտրական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբացեղնող պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։

Փաստորեն, հեղափոխականի այդ ծանր դերը դաշինքի շտաբի պետ Իշխան Զաքարյանը դրել է է Զոհրաբյանի ուսերին, որը ինչպես «քամին բուքից առաջ» ՝ տեղ է բացում Ծառուկյանի գալստյան համար: «Մենք ձեզ ասում ենք՝ Ծառուկյանը եկել է իր խաչը կրելու, մենք մեկ նպատակ ունենք, և ես ձեզ հավատացնում եմ, ապրիլի 2-ին մենք ունենալու ենք նոր իշխանություն»:
Դաշինքում որոշել են՝ Զոհրաբյանի գյուղամիջյան բոցաշունչ ճառերից հետո Տավուշում աշխատանքը կամփոփվի մեծ հանրահավաքով, որին մասնակցելու է անձամբ Գագիկ Ծառուկյանը: Զոհրաբյանից բացի, սակայն երեկ գյուղական «հարթակներից» մեկու երևաց դաշինքի մեկ այլ պատգամավորության թեկնածու ևս՝ Սամվել Ադամյանը ու հայտարարեց. «10 տարվա ընթացքում երկու անգամ՝ 2007-ին ու 2012-ին, եկել ենք այստեղ ձեզ հետ ընդամենը զրուցելու ու խնդրելու վստահեք մեզ»:

Այս անկեղծ խոստովանությամբ մարդը շատ պարզ ասաց, որ 10 տարում ընդամենը երկու անգամ են հիշել սահմանամերձ գյուղի բնակիչներին, այն էլ սեփական քաղաքական շահերի ու սեփական բարեկեցության համար: Իսկ մնացածը կեղծ ու հնչեղ հայրենասիրական ճառեր են: Նրան հաջորդեց ԲՀԿ ծանր հրետանու՝ Զոհրաբյանի պաթետիկ ելույթը ու ամեն ինչ իր տեղն ընկավ: Բռունցքը թափահարելով հավաքված գյուղացիների ուղղությամբ Զոհրաբյանը, ում ձայն արդեն հասցրել է կտրվել, բղավում էր՝ «Մտածե՛ք, ձեր ընտրությունից է կախված կկորցնե՞ք մեր հայրենիքը, թե՞ չենք կորցնի»: Ու հեռացավ հաղթական կեցվածքով:
Տավուշի մեկ այլ՝ Հաղթանակ գյուղի կենտրոնում հավաքված բնակիչները Զոհրաբյանին երբեմն-երբեմն ծափահարում էին ու անկեղծորեն ասում ՝ վստահ չենք, որ իրենց գյուղում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը հաղթանակ կտոնի։
Փաստորեն, ուժը նաև կարող է պատրանք ստեղծել:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն