Գլխավոր » Լրահոս

Ելք դաշինքի անդամները հանդիպել են ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ

Մարտ 6, 2017թ. 16:46

Այսօր ԵԼՔ դաշինքի միասնական շտաբում դաշինքի անդամներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանը և Ալեն Սիմոնյանը հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին։ Հանդիպման ընթացքում  քննարկվել են 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին՝ մասնավորապես քարոզարշավի մեկնարկին և ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր։

Դաշինքի անդամները դեսպանին հայտնել են նաև ընտրությունների վերաբերյալ իրենց մտահոգությունները։ Զրույցի ընթացքում դեսպանը նշել է․«Կարևոր է, որ լինի գաղափարների ակտիվ պայքար և որ հայ ընտրողները վստահ լինեն, որ իրենց քվեները հաշվի են առնվելու: Ես միանում եմ ձեզ՝ հերքելու շրջանառվող այն լուրերը, թե տեսախցիկներն ու նույնականացման սարքավորումները տեղադրվում են, որպեսզի հնարավոր լինի պարզել թե ընտրողներն ում են տալու իրենց ձայնը: Ես բոլոր հայ ընտրողներին կոչ եմ անում ապրիլի 2-ին գնալ տեղամասեր՝ հանուն Հայաստանի ապագայի»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն