- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Ադրբեջանը պատերազմն է՞ հայտարարում Հայաստանին

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը մեկնաբանելով երեկ Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած դեպքերը, որի հետևանքով արցախյան զինուժը տարբեր տվյալներով ոչնչացրել է 7-16 ասկյարի, բացի ազերի պաշտոնյաներին բնորոշ անգիր արած արտահայտություններից և հայկական կողմին բնութագրող ածականներից մի ուշագրավ հայտարարություն է արել.” Մենք ցանկանում ենք,որ հակամարության լուծման մեջ ներգրավված երկրները կոչ անեն Երևանին խաղաղության: Եթե Հայաստանը չազատագրի գրավված հողերը, ապա մենք դրանք կազատագրենք այլ մեթոդների դիմելով: Եթե Երևանին ՉՊԱՐՏԱԴՐԵՆ խախաղության, ապա տարածաշրջանում պատերազմի վերսկսման ամբողջ պատասխանատվությունը կընկնի Հայաստանի ուսերին”,-սպառնացել է Խալաֆովը:


Այսինքն, եթե նախկինում այսպիսի արտահայտություններ անող ազերի բարձր պաշտոնյաների նմանատիպ բարբաջանքները մեզ մոտ մեկնաբանվում էր որպես Ադրբեջանի ներքին սպառման համար արված հայտարարություն, ապա այժմ արտահայտվողի հիմնական լսարանը օտարերկրացին է: Խալաֆովn այս հայտարարությունն արել է Ադրբեջանի ԱԳՆ-ի անունից: Խալաֆովի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացնում միջնորդ հանդիասցող Մինսկի խմբի համանախագահներին և Հայաստանին ու սպառնում է պատերազմով:
Համոզված եմ, որ մեր բանակները և մեզ քաջ զինվորները պատրաստ են ծնկի բերել թշնամուն, սակայն ինձ մի հարց է հուզում, ո՞րտեղ են մեր դիվանագետները:  Այն դեպքում, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկվա անհաջող դիվերսիոն փորձերից հետո ակտիվ հակահայկական քարոզչությաբ է զբաղված և ԱԳՆ-ի մակարդակով բազմաթիվ հայտարարություններ է արել և օտարերկրյա մամուլում հակահայկական հոդվածներ է տպագրել  տալիս (օրինակ՝Washington Post-ում), մեր ԱԳՆ-ն մի լակոնիկ հայտարարությամբ հանդես եկավ և վերջ: Հայաստանի ԱԳՆ-ի դերն իրենց վրա են վերցրել ՀՀ ՊՆ-ի որոշ պաշտոնյաներ և սոցցանցերի օգտատերեր:


Երևի ազգովի “ֆրանկոֆոնիստ” Էդուարդ Նալբանդյանին հրավիրենք, որ պաշտոնական այցով ժամանի Երևան ու պատասխանի Բաքվի այսօրվա վերջնագրերին և հասարակությանը հուզող հարցերին:

Գագիկ Համբարյան