Գլխավոր » Society, Լրահոս, Քաղաքականություն

«Քարոզաշրավին ընդառաջ. կուսակցություններն ինչպե՞ս պետք է շահեն ընտրողների վստահությունն ու քվեն». ասուլիս «Հայք» կենտրոնում

Փետրվար 20, 2017թ. 21:53
Հայք 20

Այսօր «Հայք» տեղեկատվական կենտրոնը  հրավիրել էր ասուլիսի «Քարոզաշրավին ընդառաջ. կուսակցություններն ինչպե՞ս պետք է շահեն ընտրողների վստահությունն ու քվեն» թեմայով: Հյուրերն էին՝ Ազատ Դեմոկրատներ կուսակցությունից՝ Անահիտ Բախշյանը, «Ելք» դաշինքից Մանե Թանդիլյանը:

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցների արձագանքը.

Խիստ տարաձայնություններ ունեցողներն այժմ հաճույքով համագործակցում են

 Ամեն մի ընտրող պետք է ինքն իրեն հարց տա՝ այս մարդը, այս քաղաքական ուժը, ի՞նչ է արել, ի՞նչ հետագիծ ունի, նոր միայն իր ձայնը տա նրան: Իսկ չտեսնել իմ արածը, դա նշանակում է չուզենալ տեսնել։ Այսօր «Հայք» տեղեկատվական կենտրոնում ասաց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ ընտրողներին առաջարկելով սեփական բանաձևը՝ կողմնորոշվելու քաղաքական ուժերին նախապատվություն տալու հարցում:

Սեփական բաղադրատոմսն առաջարկեց նաև ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ելք» դաշինքի համամասնական և ռեյթինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Մանե Թանդիլյանը, ով հորդորեց բոլորին՝ առաջին հերթին՝ երբեք ու երբեք և որևէ պարագայում կաշառք չվերցնել ու չընտրել՝ ըստ այդմ։ «Ընտրակաշառք առաջարկողները լինելու են շատ, չառաջարկողները՝ քիչ։ Մենք պետք է ընդունենք, որ մեր հասարակությունն էլ պետք է իր վրա վերցնի ընտրությունների և դրանց արդյունքների պատասխանատվությունը։ Մենք չպետք է ներենք պետական պաշտոնյաների ձախողումը»,- ասաց նա։

ՀայՄեդիա.AM-ի հարցին, թե ի՞նչ շանս ունի «Ելք» դաշինքը՝ ապագա խորհրդարանում տեղ զբաղեցնելու առումով, Թանդիլյանը ընդգծեց, որ իրենց շանսն այնքան է, ինչքան որ քաղաքացին կլսի իրենց, կծանոթանա, կճանաչի ու կորոշի, որ հինգ տարին մեկ հենց ինքն է ստանձնում է երկրի կառավարման պատասխանատվություն՝ հասկանալով, որ իր որոշումից մեծ բան է կախված: Ինչ վարաբերում է տոկոսներին ու թվաբանությանը՝ ապա վերջինս չի հաշվարկում ընդհնարապես, թե ինչքա՞ն, քանի՞ տոկոս: Ասում է՝ միշտապես աշխատում է սեփական ուժերի ներածին չափով, իսկ մնացածը արդյունքի հարց է:

ՀայՄեդիա.AM-ի հաջորդ դիտարկմանը, թե ընտրողների մի ստվար զանգված էլ չի ցանկանում ձայն տալ ընդդիմադիր դաշտի ուժերին զուտ այն պատճառով, որ բայացահայտ տարաձայնություններ ունեցող քաղաքական ուժերը օրից մի օր միավորում են, հանրության մոտ կորցնում իրենց վստահությունը, ու մարդիկ սկսում են մտածել, որ ընդդիմությունն էլ իր հերթին է «օտար խաղեր» խաղում, ինչպես օրինակ, Փաշինյան-Մարուքյան հակամարտության դեպքում, Մանե Թանդիլյանը մեկնաբանեց. «Զարմանում եմ և ուրախանում, որ նրանց միջև, այնուամենայնիվ, գտնվեցին ընդհանրություններ: Բացահայտել ենք, որ մենք մեծ հաճույքով ենք աշխատում՝ առանց ավելորդ ամբիցիաների»:

Մեր մեկ այլ հարցին, թե ո՞ր փուլում է «Ելք» դաշինքի՝ մեկ կուսակցություն դառնալու գործընթացը, ելքականը նոր բան չասաց՝ նկատելով՝ արհեստական բան չի կարող տեղի ունենալ, և միայն դեպքերի զարգացումը կարող է ցույց տալ, թե ինչ կլինի:

Սևակ Վարդումյան,  haymedia.am

 

Ցավում եմ, որ Զարուհին այս որոշումն այսքան ուշ կայացրեց. Անահիտ Բախշյան

Ինչ հիմնավորում, որ հրապարակել է Զարուհին այժմ, նույնը նաև ես եմ ասել ժամանակին, և չնայած ժառանգական մեր ընկերներն ասում են, թե մենք ենք հեռացել «Ժառանգության» գծից, բայց մեզ չեն կարող համոզել դրանում։ Այսօր այս մասին «Հայք» տեղեկատվական կենտրոնում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի թեկնածու Անահիտ Բախշյանը՝ անդրադրառնալով Զարուհի Փոստանջյանի՝«Ժառանգություն»-ը լքելուն:

««Ժառանգության» գիծը բոլորը գիտեն՝ մարդու իրավունքներ, եվրոպական արժեքներ և նման մոտեցումներ։ Ես է՛լ, Զարուհին է՛լ մնացել ենք այդ ուղղու վրա, իսկ այն ուժին (նկատի ունի «ՕհանյանՐաֆֆիՕսկանյան» դաշինքինՍՎ), որին անդամակցել են «Ժառանգություն»-ում մնացածները, հայտնի չէ, թե ուր են գնում։ Հայտնի չէ, թե Հայաստանի տեսլականը որտեղ են գտնում։ Զարուհին իր ասելիքն ամեն տեղ կասի: Հեքիաթի այն աքաղաղի նման, որին թագավորն ուտում է, բայց նա անգամ թագավորի փորի մեջ շարունակում է խոսել: Հիմա Զարուհին, հենց այդպես, ուր էլ որ լինի, կխոսի»,-«Ժառանգություն»-ից իրենց անդամակցության դադարեցումն այսպես մեկնաբանեց Բախշյանը՝ նկատելով, որ վերոնշյալ դաշինքի՝ ՕՐՕ-ի լիդերներն առաձին-առանձին ունեն իրենց քաղաքական դիմագիծը, բայց որպես քաղաքական ուժ՝ անհասկանալի է՝ դաշինքն ի՞նչ ուղղություն ունի, ինչի՞ն է դավանելու և այլն:

ՀայՄեդիա․Am-ի հարցին, թե ստացվում է՝ «Ժառանգություն»-ում ժողովրդի ասած՝ «շունը տիրոջը չի՞ ճանաչում», Բախշայանն այսպես արձագանքեց․ «Դուք ինքներդ դա ասացիք, և ես ավելացնելու բան չունեմ»։

Մեկ այլ լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ նախկին ժառագականները միավորվեն՝ ստեղծելով մի նոր քաղաքական ուժ, բանախոսն ասաց, որ չի մտածել այդ ուղղությամբ։ «Մարդուն, նրա գործունեությունը պիտի գնահատվի այն ժամանակ, երբ որ ինքը կա, էնտեղ է։ Հասկանում եք՝ «Գնա մեռի, արի՝ սիրեմ»-ը քանդում է ամեն բան»,- նշեց նա։

Դիտարկամանը, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ «Ժառանգություն»-ում խմորումներ, կարծես թե, սկսվեցին դեռ նախորդ գումարման խորհրդարանի ցուցակները կազմելու ժամանակ, նախկին պատգամավորը ընդգծեց․ «Այդ ժամանակ ես չեմ հասկացել՝ ճի՞շտ էր դա, թե՞՝ սխալ։ Ես Րաֆֆի Հովհաննիսյանին ասել եմ միայն, որ ինքն է որոշողը։ Զարուհին է դեմ արտահայտվել այն ժամանակ, բայց ես ոչինչ չեմ ասել, ուստի՝ այդ թեմայով այժմ էլ ոչինչ չեմ ասի։ 
Իսկ կուսակցության ներսում ներքին խմորումներ, ես տեսել եմ 2015-ից, երբ ձևավորվում էր «Քառյակ»-ը, այնուհետ՝ «Եռյակ»-ը։ Այդ ժամանակ ընդվզել եմ, խոսել եմ, դեմ եմ արտահայտվել վարչության նիստերում, ուղղակի դեմ արտահայտվողներս փոքրաթիվ էինք»։

Սևակ Վարդումյան, haymedia.am

 

Բացառված չէ, որ ընտրություններից հետո «Ելք» դաշինքը գուցե դառնա կուսակցություն 

«Չընտրեք նրանց, ովքեր կաշառք են Ձեզ առաջարկել: Ճշտեք՝ ո՞ր քաղաքական ուժից են գալիս-առաջարկում եւ որոշեք, որ այդ ուժն անելիք չունի ձեր պետության կայացման գործում»,-«Հայք» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընտրողներին ուղղված այսպիսի կոչով հանդես եկավ առաջիկա ԱԺ ընտրություններում «Ելք» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Մանե Թանդիլյանը: Նրա բնորոշմամբ՝ ընտրակաշառք բաժանողները եւ ձայների հավաքագրմամբ զբաղվողները փորձելու են խորամանկ մեթոդներով իրենց ճիրանը գցել ընտրողներին. «Նրանք Ձեր հարեւաններն են, «ԺԷԿ»-երի պետերը, դպրոցների տնօրենները, որոնք Ձեզ մասնակից են դարձնում ՀՀԿ-ի օգտին քվեարկելու գործընթացին»: Մանե Թանդիլյանը մեկնաբանեց նաեւ կարծիքը, որ մինչ օրս հանրության մի մասի համար հասկանալի չէ՝ ինչպե՞ս մեկ դաշինքում միավորվեցին տարաձայնություններ ունեցող Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը: «Զարմանում եմ եւ ուրախանում, որ նրանց միջեւ, այնուամենայնիվ, գտնվեցին ընդհանրություններ: Բացահայտել ենք, որ մենք մեծ հաճույքով ենք աշխատում, առանց ավելորդ «ամբիցիաների», որեւէ մեկի առաջնահերթության խնդիր չկա»: Մանե Թանդիլյանը նաեւ չբացառեց, որ ընտրություններից հետո «Ելք»-ը գուցե մեկ միասնական կուսակցություն դառնա. «Արհեստական բան չի կարող տեղի ունենալ, բայց բացառված չէ»: Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, aravot.am

«Զարուհին այնտեղից էլ է խոսելու». Բախշյանը՝ Փոստանջյանի՝ «Ժառանգությունից» դուրս գալու մասին 

«Ցավում եմ, որ Զարուհին այդքան ուշ կայացրեց այդ որոշումը, իր նույն հիմնավորումը ես եմ ժամանակին ասել»,-«Հայք» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ «Ժառանգությունից» դուրս գալու որոշումը, ասաց առաջիկա  ԱԺ ընտրություններում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից առաջադրված  Անահիտ Բախշյանը: Հիշեցնենք՝ Փոստանջյանից առաջ նա էլ էր կուսակցությունից դուրս գալու որոշում կայացրել: «Չնայած մեր «ժառանգական» ընկերներն ասում են՝ մենք ենք հեռացել ժառանգության գծից, բայց չեն կարող դա համոզել: «Ժառանգության» ծրագիրը բոլորը գիտեն՝ արեւմտամետ արժեքներ, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ»,-նշեց տիկին Բախշյանը՝ նկատի ունենալով, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այդ գաղափարները չի դավանում: «Զարուհին եւ ես մնացել ենք հավատարիմ նշյալ արժեքներին, իսկ դաշինքի քաղաքական գիծը հայտնի չէ…Զարուհին իր ասելիքն ամեն տեղ կասի: Հիշեք թագավորին, որն ուտում է աքաղաղին, բայց նա փորի մեջ էլ է խոսում: Զարուհին այնտեղ էլ է խոսելու»,-նշեց Անահիտ Բախշյանը: «ՕՐՕ» դաշինքին դառնալով՝ նա հավելեց, որ վերջինիս առանձին գործիչները քաղաքական դիրքորոշում ունեն, բայց հատնի չէ՝ ո՞ւմ կամ ինչի՞ն է դավանում դաշինքը: Անահիտ Բախշյանը նաեւ ասաց՝ դեռեւս 2015 թվականից է նկատել, որ «Ժառանգությունը» շեղվում է իր ճանապարհից:
aravot.am
 Պատգամավոր ընտրվելու դեպքում Անահիտ Բախշյանը զբաղվելու է զինհաշմանդամների բուժման խնդրով 

«Ամենադժվարն ինձ համար է լինելու նոր խոսք ասել, քանի որ նախորդ ինը տարում այնքան շատ բան եմ ասել, վախենում եմ կրկնվել: Բայց իմ ասելիքը լինելու է կրթության, սոցիալական ոլորտում խնդիրների բարձրաձայնումը»,-«Հայք» կենտրոնում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առաջիկա ԱԺ ընտրություններում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից առաջադրված Անահիտ Բախշյանը: Նա տեղեկացրեց, որ պատգամավոր ընտրվելու դեպքում իր խնդիրը լինելու է զինհաշմանդամների վերականգնողական գործընթացի ծրագիր ԱԺ ներկայացնելը. «Ապրիլյան պատերազմում ունեցանք նոր զինհաշմանդամներ՝ լուրջ խնդիրներով: Պարզվեց՝ չունենք կոմայի մեջ գտնվողին զուգահեռ ֆիզիոթերապեւտիկ բուժում տալու հնարավորություն, որը նրան հաշմանդամության չի տանի»: Անդրադառնալով կրթական ոլորտի խնդիրներին՝ Անահիտ Բախշյանը համոզմունք հայտնեց, որ թրծված մանկավարժը կարող է դպրոց ղեկավարել, ուստի աշխատելու է այդ ուղղությամբ՝ ինչպե՞ս անել, որ այդպիսի ուսուցիչը դառնա տնօրեն, երբ չունի կապեր, հնարավորություններ եւ հանրապետական չէ: «Օրենքի բաց կա, որը ես լրացնելու եմ»,-վստահեցրեց տիկին Բախշյանը: Նա նաեւ նկատեց, որ «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակով է առաջադրվել՝ չլինելով կուսակցության անդամ. «Կուսակցությունը կարեւորել է կրթության բացերի խնդիրը: Որպեսզի իրենց թիմում ունենան մեկին, որը խնդրի լուծման համար կանի առաջարկներ, հրավիրել են ինձ լինել իրենց համամասնական ցուցակում»:
aravot.am

 

«Զարուհի Փոստանջյանն իր ասելիքը ամեն տեղ էլ կասի»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Անահիտ Բախշյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով առաջիկա ընտրապայքարին, նշեց, որ իր խոսքն ուղղված է լինելու կրթական ոլորտին, զինվորների սոցիալական խնդիրներին. «Դպրոցների քաղաքականացված խորհուրդների առումով օրենքի մեծ բաց կա, ու այդ ուղղությամբ ես մեծ աշխատանք ունեմ անելու։ Ազատ դեմոկրատները եւս կարեւորել են հենց այս բնագավառը, դրա համար ինձ հրավիրել են համամասնական ցուցակ։

Պետք է միշտ հստակ իմանալ` առաջադրված թեկնածուն ով է եղել նախորդ կյանքում, ինչ շառավղով է աշխատել»: «Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանն իր հերթին նշեց, որ իրենց քաղաքական ուժի նպատակն է դաշտ բերել սերնդափոխություն. «Մարդը ոչ թե միջոց, այլ նպատակ պետք է լինի, սա է իմ քաղաքական նշակետը։ Եղած քաղաքական ներկայացուցիչներից շատերը այլեւս չեն ներկայացնում նոր սերնդի խնդիրները։ Ես խնդիրներ եմ տեսնում կենսաթոշակային համակարգում, հարկային օրենսգրքում, որոնց ուղղությամբ աշխատելու եմ։ Նաեւ` կրթությունը, որը դարձել է ձեւական ու օժիտ տանելու միջոց»:

Անահիտ Բախշյանն անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի` «Ժառանգություն»-ից դուրս գալուն ու նշեց. «Ցավում եմ, որ այս որոշումը Զարուհին ուշ կայացրեց, ու նրա ներկայացրած հիմնավորումը ես եմ ժամանակին ասել։ Այժմ մնացած ժառանգականները մեզ են մեղադրում, թե մենք ենք շեղվել Ժառանգության գծից, սակայն նրանք չեն կարող համոզել։ Ժառանգության ուղղվածությունն արեւմտամետ արժեքներով պետությունն է, մենք մնացել ենք հենց այդ գծի վրա, իսկ այն ուժը, որին հիմա գնացել, միացել են, հայտնի չէ, թե ՀՀ պետության տեսլականը նրանք որտեղ են տեսնում։ Իսկ Զարուհի Փոստանջյանն իր ասելիքը ամեն տեղ էլ կասի, այն աքաղաղի նման, որին թագավորը կերավ, սակայն փորի մեջ էլ էր խոսում»:

Արդյոք նախկին ժառանգականները կփորձե՞ն միավորվել ու նոր «Ժառանգություն» ստեղծել, տիկին Բախշյանը նշեց. «Չեմ պատկերացնում այդ գործընթացը։ Մարդուն իր գործունեության մեջ պետք է գնահատել, երբ նա այնտեղ է, գնա մեռի, արի սիրեմը տեղին չէ։ Նրա խոսքով` Ժառանգության գափարախոսությունից, գծից շեղումը եղավ ոչ թե ընտրություններից առաջ, այլ դեռ 2015թ., երբ ստեղծվեց քառյակը, ապա` եռյակը. «Ես կատեգորիկ դեմ եմ եղել դրան»

a1plus.am


 Հասարակությունը չպետք է ների ձախողված պետական պաշտոնյաներին. «Ելք» դաշինքի անդամ 

««Ելք» դաշինքը բաղկացած է քաղաքական սերնդափոխության ջատագովներից, ովքեր նոր մշակույթ կբերեն իրենց հետ և ունեն ասելիք»,- այսպես պատասխանեց  «Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանը լրագրողի այն հարցին, թե ինչու պետք է ընտրողը քվեարկի «Ելք»-ի օգտին: Ըստ նրա՝ քաղաքական սերնդափոխություն ասվածը չի վերաբերում կենսաբանական սերնդափոխությանը, այլ խոսքն այն մասին է, որ իշխանության պետք է գան մարդիկ, ովքեր ունեն Հայաստան պետության զարգացման տեսլականը:

«Մեր թիմում մարդիկ են, ովքեր որ իրենց մասնագիտություններում կայացած, ինքնաբավ և արժանապատիվ քաղաքացիներ են. Նրանք վճռական որոշում են կայացրել սկզբնական շրջանում փոխել ԱԺ-ի պատկերը և ԱԺ պատգամավորների կացութաձևը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ  ներկայիս խորհրդարանականները վաղուց այլևս չեն ներկայացնում քաղաքացիների մեծամասնության շահերը և անմրցունակ են:

Մ. Թանդիլյանի խոսքերով՝ ընտրվելու դեպքում «Ելք» դաշինքը և անձամբ ինքը բարելավելու են կենսաթոշակային համակարգը, ինչպես նաև Հարկային օրենսգիրքը, որը պետք է նպաստի տնտեսության զարգացմանը:

Բանախոսի կարծիքով՝  հասարակությունը չպետք է ների ձախողված պետական պաշտոնյաններին, քանի որ նրանք չեն փոխվել ու չեն էլ փոխվելու:

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

 

Ընտրվելու դեպքում Անահիտ Բախշյանն ԱԺ է ներկայացնելու զինհաշմանդամների բուժմանը վերաբերող իր ծրագիրը
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից առաջադրված Անահիտ  Բախշյանն ընտրվելու դեպքում առաջնահերթ ձեռնամուխ է լինելու զինհաշմանդամների բուժման հետ կապված խնդիրների լուծմանը: Նա Ազգային ժողով է բերելու զինհաշմանդամների բուժումը կազմակերպելու գործընթացների վերաբերյալ մշակած սեփական ծրագիրը: Ինչպես փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ա. Բախշյանը, իր ուշադրության կենտրոնում են լինելու նաև կրթական և սոցիալական ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրներ:

«Ապրիլյան պատերազմի ընթացքում ունեցանք զինհաշմանդամներ, որոնց բուժումը կազմակերպվեց արտերկրում. Պարզվեց, որ մեր երկրում չունենք կոմայի մեջ գտնվող զինհաշմանդամին զուգահեռ ֆիզոթերապևտիկ բուժում տրամադրելու հնարավորությունը, որը նրանց հաշմանդամության չի տանի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ վիրավոր զինվորների բուժումն այստեղ ևս կարելի է կազմակերպել:

Ա. Բախշյանի փոխանցմամբ՝  ինքն անձամբ լուրջ անելիք ունի նաև կրթության մեջ թրծված մասնագետներին դպրոցի տնօրեն դառնալու հնարավորություն տալու հարցում, քանի որ ներկայումս դպրոցի տնօրենները նշանակվում են կաշառքով, ծանոթով կամ կուսակցական պատկանելիությամբ:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցությունից այսօր դուրս եկած ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կայացրած որոշմանը՝ Ա. Բախշյանն ընդգծեց, որ այն ուշացած է:

Նրա խոսքերով՝  «Ժառանգության» շարքերը լքած անդամներին հաճախ մեղադրում են կուսակցության որդեգրած քաղաքական գծին և ծրագրին չհետևելու մեջ, մինչդեռ Ա. Բախշյանի պնդմամբ՝  ինքը և Զ. Փոստանջյանն այն ժառանգականներից են, ովքեր մշտապես հավատարիմ են եղել կուսակցության քաղաքական գծին:

Ա. Բախշյանն ընտրվելու դեպքում առաջնորդվելու է «Հաշվետու եմ» կարգախոսով:

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

 

«Գնա, մեռի, արի սիրեմը քանդում է»

«Գնա մեռի արի սիրեմը քանդում է»,-այսօր՝ փետրվարի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության արդեն նախկին անդամ Անահիտ Բախշյանը, որը առաջիկա ընտրություններում առաջադրվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով:

Անդրադառնալով հարցին, թե Զարուհի Փաստանջյանն էլ լքեց կուսակությունը և դա նշանակում է, որ կուսակցությունը շեղվե՞լ է իր դավանած գծից, Անահիտ Բախշյանը նշեց. «Ցավում եմ, որ Զարուհին իր որոշումը այսքան ուշ կայացրեց: Ինչ հիմնավորում, որ ասել է Զարուհին ժամանակին նույն հիմնավորումը ես եմ մատնանշել: «Ժառանգության» գիծը բոլորը գիտեն, արևմտամետ ժողովրդավարությունն է: Ես էլ Զարուհին էլ մնացել ենք այդ գծի վրա: Այն ուժը, որ հետևից գնացել են մյուսները հայտնի չէ:Զարուհին ամեն տեղից էլ իր խոսքը կասի»,-եզրափակեց Անահիտ Բախշյանը:

henaran.am

Կաշառք առաջարկող քաղաքական ուժն անելիք չունի մեր պետության ճակատագրի հետ. Մանե Թանդիլյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակում է Անահիտ Բախշյանը՝ չլինելով կուսակցության անդամ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ կուսակցությունը, կարևորելով կրթության խնդիրները, ցանկացել են իրենց թիմում ունենալ մեկը, ով կարող է բարձրաձայնել այդ խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ առաջարկներ անել:

«Այդ տեսլականով հրավիրել են ինձ համամասնական ցուցակ՝  հատկապես կրթական խնդիրները բարձրաձայնելու համար»,- ասաց Ա. Բախշյանը:

Ասուլիսին ներկա «Ելք» դաշինքից Մանե Թանդիլյանն ասաց, որ Հայաստանում կան բազմաթիվ օրակարգային  հարցեր, և այդ հարցերը լուծելու համար է իրենց քաղաքական ուժը որոշել մտնել  քաղաքական պայքարի մեջ: Նրա խոսքով, իրենք ուզում են քաղաքական սերնդափոխություն անել՝ իրենց հետ բերելով նոր մշակույթ, ունեն բազմաթիվ նոր ասելիքներ:

Մ. Թանդիլյանը նշեց մի շարք ոլորտներ, որտեղ պետք է բարեփոխումներ անել,  առանձնացրեց Հարկային օրենսգիրքը, որը, նրա գնահատմամբ, իշխանական լծակ է:

«Հարկային օրենսգիրքը պետք է բերի պետության, տնտեսության զարգացման»,- ասաց նա:

Հարցին, թե քաղաքացին ինչպե՞ս կողմնորոշվի՝ որ ուժին տա իր ձայնը, Ա. Բախշյանն ասաց, որ  մարդ ընտրությունը կատարելուց առաջ նախ պետք է ինքն իր համար  վերլուծի, թե այդ մարդն, քաղաքական ուժն ընդհանրապես ինչ է արել: Մ. Թանդիլյանը հորդորեց երբեք ձայն չտալ այն մարդկանց, ովքեր որևէ պարագայում, որևէ տեսքով կաշառք են առաջարկում. «Տվյալ քաղաքական ուժն անելիք չունի մեր պետության ճակատագրի հետ»:

Նրա խոսքով, քաղաքացիները չպետք է ներեն այն պաշտոնյաներին, ովքեր  ձախողել են:

«Ընտրեք անձնական որոշումներով»,- ասաց նա:

Panorama.am

Ես էլ, Զարուհին էլ, մնացել ենք այդ գծի վրա. Անահիտ Բախշյան

«Ցավում եմ, որ Զարուհին այս որոշումն այսքան ուշ կայացրեց: Ինչ հիմնավորում հրապարակել է Զարուհին, նույն հիմնավորումը ես եմ ժամանակին ասել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության   համամասնական ցուցակում ընդգրկված Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ այսօր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է «Ժառանգության» կուսակցության անդամակցության դադարեցման մասին:

«Չնայած ժառանգական մեր ընկերներն ասում են, որ մենք ենք հեռացել «Ժառանգության» գծից, բայց չեն կարող համոզել: «Ժառանգության» գիծը, ծրագիրը, արևմտամետ պետության մոդելն է, արևմտամետ արժեքները, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը:  Ես էլ, Զարուհին էլ, մնացել ենք այդ գծի վրա»,- ասաց նա:

Ա. Բախշյանի խոսքով, այն ուժը, որի հետ հիմա համագործակցում է կուսակցությունը, հայտնի չէ, թե ինչ քաղաքական գիծ ունի, Հայաստան պետության տեսլականը որտեղ է տեսնում:  Նախկին ժառանգականն ասաց, որ դեռ 2015 թվականին էր տեսել, որ «Ժառանգությունը» շեղվում է իր գծից:

«Դեմ եմ արտահայտվել, բայց փոքրամասնություն ենք եղել»,- ասաց Ա. Բախշյանը:

Նա համոզված է, որ Զարուհի Փոստանջյանը, չլինելով կուսակցությունում, իր ասելիքնն ամեն տեղ կասի:

Panorama.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն