Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը անդրադարել է նաև Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը

Փետրվար 8, 2017թ. 14:33

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը մեկնաբանում է պաշտոնական Մոսկվան: «Ռուսաստանը ձեռնարկում է համապատասկան իրավական քալերը՝ Ադրբեջանին արտահանձնված բլոգերին»,- հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով` ռուսական կողմը փորձում է օրինական կարգով պաշտպանել նրան:

«Դրանք բանակցություններ չեն, բայց իրավական գործողություններ՝ ելնելով նրա շահերից կատարվում են», ասել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ Լապշինն ունի մի քանի քաղաքացիություն:

«Մեզ համար նա մեր երկրի քաղաքացի է», ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը անդրադարել է նաև Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Առկա տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 7-ին Բելառուսի Հանրապետության գերագույն դատարանը, փակ ռեժիմով քննելով գործը, չի բավարարել Ադրբեջան արտահանձնման մասին Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության որոշման՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի բողոքարկումը: «Ռուսական կողմը խորը հիասթափություն է հայտնում Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող տվյալ որոշման առնչությամբ»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն