Գլխավոր » Society, Լրահոս, Վերլուծական, Տնտեսություն

Ընդլայնվում է Հայ-Չինական առևտրատնտեսական համագործակցությունը

Փետրվար 3, 2017թ. 19:53
հայ չինական

Չինաստանն այսօր համարվում է աշխարհում համար առաջին արտահանողը: Աշխարհի գրեթե բոլոր խոշոր և հայտնի բրենդները ՝ լինի դա հագուստի հայտնի ընկերություն, թե` մեքենաշինական ոլորտի խոշորագույն ընկերություն (Nissan, Honda, Toyota և այլն):
Ըստ 2014 թվականի տվյալների` Չինաստանն ունի աշխարհում երկրորդ ամենամեծ ՀՆԱ-ն, որի ամբողջ գումարը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, կազմում է 10.380 տրիլիոն ԱՄՆ դոլար: Եթե հաշվի առնենք նաև գնողունակության համարժեքությունը, ապա Չինաստանի տնտեսությունը աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, քանի որ 2014 թվականի տվյալներով` նրա գնողունակության համարժեքություն-ՀՆԱ-ն կազմում էր 17.617 տրիլիոն ԱՄՆ դոլար: Չինաստանից Հայաստան են ներմուծվում ապրանքների լայն տեսականի, այդ թվում` հագուստեղեն, կոշկեղեն, մեքենաշինական և քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ, սննդամթերք և այլն:
Հայաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառության ծավալները 2015 թվականին ընդհանուր կազմել են 481,3 ԱՄՆ դոլար, որից 165,3 միլիոնը` արտահանումն է, իսկ մնացած 316 միլիոնը ներմուծումն է: Այս ցուցանիշները սկսված 2012 թվականից` տարեցտարի աճ են արձանագրում, և դեռ բավականին տեղ ունեն աճելու: Հայաստանին այսօր անհրաժեշտ է խորացնել առևտրատնտեսական համագործակցությունը Չինաստանի հետ:


Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում որոշում է կայացվել Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով` Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք: Չինաստանում առևտրային կցորդի հաստիքի ստեղծումը թույլ կտա էլ ավելի արդյունավետ ներկայացնել ՀՀ տնտեսական շահերը առևտրին և տնտեսական համագործակցության այլ ձևերին առնչվող բոլոր ոլորտներում:
Ցանկացած նախաձեռնություն, որը կխթանի ՀՀ տնտեսության զարգացմանը պետք է օր առաջ կյանքի կոչվի: Նման հաստիքի ստեղծումը կարող է հենց այդ խթանը հանդիսանալ հայրենի տնտեսության համար:

Միքայել Գրիգորյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Վերլուծական, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն