- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Հայ զինվորը պետք է հավատա ու զգա, որ իր թիկունքին կա ուժ, կա հզոր պետություն. Սարգիս Միքայելյան

Հայ զինվորը, որն այսօր կանգնած է մեր երկրի սահմաններին, պետք է հավատա ու զգա, որ իր հետևում կա ուժ, կա հզոր պետություն:

Այդ ամենն է, որ հավաքվում ու դառնում է Հայրենիք:

Փառաբանվում է  այն զինվորը, որը մինչ բանակ զորացրվելը գուցեև իր քաղաքում կամ գյուղում եղել է լռակյաց,  հասարակ մի  երեխա, բայց այսօր նա  կանգնած է իր հայրենիքի սահմանին ու պատրաստ է նահատակվել հանուն Հայրենիքի: Փառք քեզ Հայ Զինվոր:

Շնորհավոր  տոնդ Հայոց Բանակ, շնորհավոր տոնդ  Հայ Զինվոր:

Սարգիս Միքայելյան, Արցախյան ազատամարտի մասնակից, դերասան