Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Սերգեյ Լավրովը դեմ է արտահայտվել Լապշինի արտահանձնմանը Ադրբեջանին

Հունվար 18, 2017թ. 00:34
Լապշին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեմ է արտահայտվել, որպեսզի Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվի Ադրբեջան: Այս մասին նա ասել է այսօր տեղի ունեցած ամփոփիչ մամուլի ասուլիսում: «Մենք դեմ ենք լրագրողների կողմից այս կամ այն տարածք այցելելը քրեականացնելուն: Մենք դեմ ենք, որպեսզի արտահանձնեն ՌԴ քաղաքացուն»,- ասել է Լավրովը:

 

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ իրենք Բելառուսի հետ մեկ միութենական պետության մեջ են, ինչը ենթադրում է «միասնական վիզային և միգրացիոն տարածություն, ինչպես նաև ցանկալի և անցանկալի անձանց միասնական ցուցակներ, արտահանձնման ոլորտում միասնական քաղաքականություն»:

Լավրովը նաև հայտնել է, որ ռուս դիվանագետները մշտական կապի մեջ են եղել Լապշինի հետ, բլոգերի հետ հանդիպել են նաև իսրայելցի դիվանագետները: «Մենք աշխատում ենք՝ իսրայելցիների հետ ամուր կապ պահելով»,- ասել է Լավրովը՝ վստահեցնելով, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրավիճակը հարթելու համար:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն