Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

ՀԱՊԿ քարտուղարը լուրջ մտահոգություն Է հայտնել, որ զինված միջադեպը տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի անդամ պետության սահմանին. Վլադիմիր Զայնետդինովի արձագանքը

Հունվար 16, 2017թ. 22:39
ՀԱՊԿ

 

ՀԱՊԿ քարտուղարությունն անդրադարձել է  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերաբերյալ ԶԼՄ-ներում վերջերս տեղ գտած բազմաթիվ հրապարակումներին:

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի տարածած  հաղորդագրության մեջ նշվում է, թե ԶԼՄ-ներում մեծ ուշադրություն է դարձվել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպին:

«ՀԱՊԿ-ի քարտուղարությունն ավելի վաղ տվել Է Բորդյուժայի մեկնաբանության բովանդակության պարզաբանումը, որտեղ ուշադրություն էր հրավիրել այն բանի վրա, որ  կազմակերպության գլխավոր քարտուղարն առանձնակի տագնապ եւ լուրջ մտահոգություն Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ զինված միջադեպը տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի անդամ պետության սահմանին: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, ապա պետք է նշենք, որ ՀԱՊԿ-ի դիրքորոշումն արտացոլված է կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ, որը 2016 թվականի հոկտեմբե րի 14-ին ընդունվել է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ)՝ Երեւանում կայացած նստաշրջանում: Քարտուղարությունն իր աշխատանքում հետեւողականորեն ու անշեղորեն հետեւում է այդ դիրքորոշմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Միաժամանակ անթույլատրելի ենք համարում Բորդյուժայի պաշտոնաթողությունը 2016 թվականի դեկտեմբերի 29-ի միջադեպի վերաբերյալ մեկնաբանության հետ կապելը, քանի որ նրա՝ որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները լրացել են 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ պետությունների ղեկավարների որոշմանը խստիվ համապատասխան, որն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի Մոսկվայի նստաշրջանում»,- նշվում է փաստաթղթում:

Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման կապակցությամբ քարտուղարությունը ղեկավարվում է ՀԱԽ-ի նույն այն որոշումներով ու պետությունների ղեկավարների պայմանավորվածություններով, որոնք նրանց կողմից ընդունվել են ՀԱԽ-ի՝ 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած նստաշրջանում, որոնցում, մասնավորապես, ասված է.

«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումն իրականացնել երեք տարի ժամկետով, ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի ներկայացմամբ, կազմակերպության անդամ պետությունների քաղաքացիներից թվից, ռոտացիոն հիման վրա՝ ռուսական այ բուբենի  համաձայն նրանց անվանումների կարգով»:

«ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկատվություն չունի ընդունված որոշման մեջ կամ պայմանավորվածություններում որեւԷ փոփոխության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դրանում նաեւ նշվում է, որ ՀԱՊԿ-ի քարտուղարությունը «մտադիր է շարունակել արգասաբեր համագործակցությունը ԶԼՄ-ների հետ եւ հորդորում է օբյեկտիվորեն լուսաբանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանը վերաբերող իրադարձությունները»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն