Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն

Հայերը չափազանց մեծ ներդրում ունեն համաշխարհային ավիացիայի զարգացման գործում

Դեկտեմբեր 25, 2016թ. 15:11

Հայերը չափազանց մեծ ներդրում ունեն համաշխարհային ավիացիայի զարգացման գործում:
1930թթ. ԽՍՀՄ-ում ևս լայնածավալ աշխատանքներ էին տարվում այսպես կոչված հեռակառավարվող ինքնաթիռների ստեղծման ուղղությամբ, դրանք ժամանակակից ԱԹՍ-ների նախատիպերն էին:

Նման մի նախագիծ էր նաև արդեն հնացող, բայց մեծ “ТБ-3” ռմբակոծիչի անօդաչու տարբերակը: Այս նախագիծը ղեկավարում էր հայազգի կոնստրուկտոր , որի նախագիծը բարձր էր գնահատում տաղանդավոր զորահրամանատար Մ.Տուխաչևսկին: Ցավոք, սակայն նախագիծը մինչև վերջ կյանքի չկոցվեց: Այս նախագիծը սակայն մեծանուն հայորդու միակ գործը չէր: ԱՆվանի գիտնականը հետագայում դարձավ ԽՍՀՄ-ում եզակի` թռիչքների կառավարման տեխնոլոգիաների “Մարս” ինստիտուտի հիմնադիրն ու ղեկավարը: Իր տեսական աշխատանքները մինչև օրս օգտագործվում են ավիացիայի և տիեզերագնացության մեջ: Այս ինստիտուն է ստեղծել աշխարհում առաջին անգամ տիեզերք արձակված բազմակի օգտագործման ավտոմատ մաքոքի` “Բուրանի” կառավարման համակարգը:

 

Կորեական պատերազմում (1950թ. հունիսի 25 – 1953թ. հուլիսի 27) բախվեցին նախկին դաշնակիցներ ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն։
Այս պատերազմում տեղի ունեցան ռեակտիվ շարժիչներով, նետաձև թևերով ինքնաթիռների առաջին օդային մարտերը: Մասնավորապես պատերազմի «աստղեր» «МиГ-15» և «F-86 Sabre» վիճարկում էին օդի տիրակալի կարգավիճակը: Փաստացի այս կորածնիչներից ոչ մեկը մյուսի նկատմամբ ակնհայտ առավելություն չուներ:

 

Այս կործանիչներն իրար համարժեք հակառակորդներ էին: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ երկու կործանիչներն էլ կապված են հայերի անվան հետ. խորհրդային կործանիչը Անուշավան (Արտյոմ) Միկոյանի գլուխգործոցն էր, ամերիկյան կործանիչը` Վահե Քուպելյանի լավագույն գործերից մեկը:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն