Գլխավոր » Politics, Իրան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի կամրջող դերը

Դեկտեմբեր 25, 2016թ. 00:21
Expert on Georgian affairs John Melikyan gives a press conference in Yelaket press club

Հարցազրույց քաղաքագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ
Հայաստանը ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո հաճախ էր խոսվում այն մասին, որ մեր երկիրը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև: Շատերը դրանում թերակարծիք էին, մինչդեռ երեկ այդ մասին հայտարարեց Հայաստան ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանին, նշելով, թե Իրանը ցանկանում է հատուկ կարգավիճակ ունենալ ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում ու համագործակցության հարցում մեծ դերակատարություն կարող է ունենալ Հայաստանը:
-Նախ ասեմ, որ երկար տարիներ նման բարձր ներկայացուցչությամբ Իրանից Հայաստան այց չէր եղել, իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջին անգամ էր մեր երկրում, այնպես որ, կարելի է ասել՝ սպասված այցելություն էր, տարածաշրջանի համար շատ կարևոր: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական փոփոխությունները, ճգնաժամային իրավիճակները, այսօր առավել կարևոր է դառնում մեր տարածաշրջանի ներառումը տարբեր տնտեսական ինտեգրացիոն միավորումների մեջ որպես տարանցիկ տարածք: Իրանը կարևորում է բարեկամ երկրի՝ Հայաստանի ԵԱՏՄանդամ լինելը: Ի դեպ, Հայաստանն էլ իր հերթին մշտապես ԵԱՏՄ երկրների շրջանակներում ակտիվ լոբբինգ է իրականացրել Իրանի հետ ազատ առևտրի ռեժիմ հաստատելու ուղղությամբ: Եվ իմ տեղեկություններով՝ այդ ուղղությամբ կան ակտիվ բանակցություններ: Սա Իրանի համար շահավետ համագործակցություն կլինի, քանի որ Հայաստանի 3 միլիոնանոց շուկայի հետ մեկտեղ նրա առաջ կբացվի 180 միլիոնանոց եվրասիական շուկան: Բացի այդ, ԵԱՏՄ-ի հետ համագործակցության արդյունքում կմեծանա Հայաստան- Իրան ապրանքաշրջանառության մակարդակը, ինչն այսօր բավականին չնչին: Հայաստան-Իրան նախօրեին կայացած գործարարա համաժողովի ժամանակ մատնանշվեց հետևյալ փաստը, որ մենք Թուրքիայի հետ, որը Հայաստանին փաստացի շրջափակման մեջ պահող երկիր է, ունենք նույնքան ապրանքաշրջանառություն՝ Վրաստանի միջոցով, ինչը ունենք Իրանի հետ, և դա այն դեպքում, երբ Իրանն ու Հայաստանն ունեն բաց սահմաններ ու համարվում են բարեկամական երկրներ: Այս իրավիճակը պետք է փոխվի: Իհարկե, իրանական կողմն այս ամենը փորձում է մեկնաբանել իր դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցներով, բայց լավ է, որ այսօր արդեն որոշ ոլորտներում մենք սկսում ենք առաընթաց գրանցել, խոսքս, մասնավորաբար էներգետիկայի գազի մատակարաման հարցում:
-Շատ կարևոր էր նաև Իրանի նախագահի այն հայտարարությունը, թե Հայաստանն ու Իրանը կարող են կապող օղակ հանդիսանալ Պարսից Ծոցի և Սևծովյան տարածաշրջանի միջև: Ադդրբեջանական մամուլը մտահոգությամբ արձագանքեց, թե Հայաստանն այդ դեպքում կարող է դուրս գալ իրենց ձեռքով սարքված շրջափակումից: Ի՞նչ եք կարծում, նման հայտարությունները հիմք տալիս ե՞ն գոնե որոշ ժամանակ անց առավել լրջորեն խոսելու ադրբեջանա-թուրքական շրջափակման ճեղքման մասին:
-Դժվարանում եմ միանշանակ պատասխան տալ, թե այդ ամենը որքանով կնպաստեն Հայաստանի ապաշրջափակմանը: Մենք պետք է հստակ առանձնացնենք այն հայտարարությունները, որոնք իրանական կողմն անում է Հայաստանում, ու այն ռեալ արտաքին քաղաքականությունը, որ այդ երկիրը վարում է հենց Ադևբեջանի հետ: Տեսեք, չնայած իրանական կողմը Հայաստանում խոսում է կարևոր երթուղիների մասին, սակայն այսօր Իրան-Ադրբեջան երկաթգիծը գրեթե պատրաստ է, վերջնական ավարտի՝ երկու երկրների երկաթգծերի միացմանն ընդամենը մի կամուրջ է մնացել: Վերջերս էլ իրանական պաշտոնյաներն այցելելով Բաքու հայտարարել էին, որ ծրագիրը պետք է արագ ավարտվի: Այնպես, որ մենք պետք է հաշվի առնենք նաև այս հարցերը: Իհարկե Հայաստանի հանդեպ Իրանում կա մեծ հետաքրքրություն, մասնավորաբար որպես այլընտրանքային ուղի օգտագործել Հայաստանի տարածքը և դուրս գալ դեպի Սև ծով, ինչը շատ կարևոր քայլ կլինի, բայց մենք նաև պետք է լինենք իրատեսական ու շատ լուրջ փոփոխություններ չակնկալենք: Իրանը երկիր է, որը նախընտրում է փոքր-փոքր քայլերով առաջ գնալը, պարզապես, Հայաստանը պետք է առավել հետևողականորեն ամեն ինչ անի երկու երկրների հարաբերությունները մի նոր մակարդակի բարձրացնելու համար:
-Ուրվագծվում է մեկ այլ հետաքրքիր համագործակցություն, եռակողմ՝ Իրան-Հայաստան-Վրաստան, և քառակողմ՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան ձևաչափերով, մասնավորաբար, էներգետիկ ու տրանսպորտային ոլորտում: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Այո, ու լավ է որ ցանկություն կա այս ձևաչափերը իրականություն դարձնել: Իրանն այսօր ունի էլեկտրաէներգիայի խնդիր, եթե նրան հաջողվում է լուծել այդ հարցը, ապա հնարավորություն է ունենում գազ արտահանել: Մասնավորաբար, համաժողովին հնչեց մի հետաքրքիր գաղափար, որը նախկինում երբեք չէր հնչել, խոսքը Իրան-Հայաստան երկրորդ գազատարի կառուցման մասին է: Ներկայումս այդ գազատարը կարող է 2 մլրդ 300 մլն խմ գազ տեղափոխել: Եթե նորը կառուցվի, ապա գազի ներմուծումը մի քանի միլիոնովս կմեծանա, ինչը կարող է բավարել ոչ միայն Հայաստանին, այլև Վրաստանին: Ստացվում է, որ եթե հանկարծ ինչ -ինչ պատճառներով հյուսիսից գազ չստանանք, ապա Իրանը կարող է երկու երկրներն՝ Հայաստանին ու Վրաստանին ապահովել գազով: Սա շահավետ է նաև Վրաստանի համար: Ետոկողմ ձևաչափում լուրջ առաջընթաց կարող է լինել նաև զբոսաշրջության ոլորտում. այսօր Հայստանն ու Վրաստանը զբոսաշրջության միասնական փաթեթներ են առաջարկում իրանցի զբոսաշրջինկներին, որպեսզի նրանք այցելեն նախ մի երկիր, հետո՝ մյուսը: Շատ կարևոր է նաև Մեղրու ազատ առևտրի տնտեսական գոտու կառուցումը, որից մի քանի կմ հեռավորության վրա գործում է իրանական ազատ տնտեսական գոտին: Սա շատ նպաստավոր կլինի ներդրումների առումով:
Վրաստանը Իրանին է փորձում որպես հակակշիռ տեսնել Թուրքիային, հետևաբար, Վրաստանի համար շատ կարևորվում է Հայաստանի դերը: Ու ստացվում է, որ երեք երկրները մեկմեկու շատ պետք են, դրանով իսկ փոխկապված ենք իրար. Իրանի համար Հայաստանի տարածքը շատ պետք է ԵԱՏՄ, հիմնականում դեպի Ռուսաստան դուրս գալու համար, Վրաստանն էլ մեզ համար է կարևոր՝ Ռուսաստանն ու Իրանը իրար կապելու համար, եթե թուրքմենական գազը Իրան-Հայաստան տարածքով մտնի Վրաստան, դա առավել կսերտացնի հայ-վրացական հարաբերությունները: Այստեղ կարևոր է նաև Ռուսաստանի ներկայությունը, Վրաստանը շատ հաճախ կաշկանդվում է ՌԴ-ի հետ ուղիղ համագործակցությամբ, դրա համար նախընտրելի է, որ այդ դա լինի երրորդ երկիրի միջոցով, որն այս դեպքում Հայաստանն է:
Տրանսպորտային ոլորտի հետ կապված ասեմ հետևյալը. վերջին ամիսներին առաջին անգամ փորձարկվեց եվրոպական ապրանքները Սև ծովով դեպի Վրաստան-Հայաստան-Իրան տրանսպորտային ճանապարհի օգտագործումը: Գիտեք, որ առ այսօր Եվրոպայից ապրանքները Իրան են ներմուծվում Թուրքիայով: Բայց պարզվեց, որ Վրաստան-Հայաստան-Իրան ուղին և ավելի էժան է, և անվտանգ, ինչն առավել քան կարևորվում է: Իրանական կողմը մի քանի անգամ անվտանգության հարցը բարձրացրել է հարցը թուրքական իշխանություննեի առաջ, ասելով, որ Թուրքիայով ոչ միշտ են անվտանգ կատարվում բեռանափոխադրումները, որ քրդաբնակ շրջաններում լուրջ խնդիրներ են ունենում: Հետևաբար, այսօր իրանցի բեռանափոխադրողների համար սկսում է առավել կարևորվել Վրաստան-Հայաստան-Իրան ուղին: Այս ճանապարհի շահագործումը իր հերթին կնպաստի երեք երկրների ակտիվ համագործակցությանը:
-Իրանի գորածարարները համաժողովում շեշտում էին, թե Հայաստանի միջոցով կկարողանան օգտվել ոչ միայն եվրազիական շուկայից, այլև եվրոպական, ինչի հնարավորություն կարող տալ GSP+ առևտրային ռեժիմը:
-Այո, GSP+ ապահովում է շուրջ 6400 տեսակի հայկական ապրանքների մուտքը ԵՄ անդամ երկրներ ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափերով: Հայաստանի նախագահն էլ իր հերթին շեշտեց, թե դա հնարավորություն կտա նվազագույն տրանսպորտային ծախսերով ապահովել իրանական բեռների մուտքը՝ եվրոպական շուկա Բայց այստեղ կա նաև մյուս կարևոր խնդիրը., մենք պետք է անենք այնպես, որ հանկարծ չհայտնվենք Վրաստանի իրավիճակում և միայն տարանցիկ երկիր չդառնանք: Այդ մտավախությունն ունենալով հայ-իրանական ր համաժողովի ժամանակ հայկական կողմը անվերջ խոսում էր այնն մասին, որ Հայաստանն իր ներսում ունի մեծ հնարավորություններ ու պետք չէ շրջանցել այն: ՀՀ նախագահը անգամ հայտարարեց, թե անձամբ է իրականացնելու իրանական ներդրումների վերահսկողությունը, ու Հայաստանը կաջակցի իրանցի ներդրողներին: Այսինքն՝ Հայաստանում կկազմակերպվի արտադրություն ու որպես հայկական ապրանք դրանք կարտահանվեն Եվրոպա ու ԵԱՏՄ երկրներ: Դա շատ կարևոր կլինի Հայաստանի և տնտեսության զարգացման համար, և աշխարհաքաղաքական առումվ մեր երկիրը լուրձ քաղաքկան կշիռ կունենա: Պետք է հատուկ շեշտեմ, որ Իրանի համար շատ կարևոր է, որ Հայաստանը լինի ուժեղ երկիր:
Ա. Սիմոնյան

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Իրան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն