- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Լեռնային Ղարաբաղը չեմ տեսնում  Ադրբեջանի կազմում,  դա  անհնարին է.Կոստանսին Զատուլին

Դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը: Հայռուսական երկկողմ հետաքրքրությունների շուրջ հետաքրքիր ելութով հանդես եկավ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Ռուս քաղաքական գործիչն իր խոսքը սկսեց հետևյալ  մտքից. մեծ թվով հայեր իրենց անանդն են ունեցել Ռուսաստանի պետականության, նաև մշակույթի ձևավորման վրա, իսկսա մենք չենք կարող ուրանալ,  մենք չենք կարող դավաճանել այդ  շահերը>:

Կոնստանտին Զատուլինն  իր ուշագրավ դիտարկումները ներկայացրեց  արցախյան խնդրի կարգավորման առնչությամբ: Նախ հիշեցրեց  ԽՍՀՄ դիրքորոշումը, համաձայն որի իբրև թե Լեռնային Ղարաբաղի հայերն են խախտել ստատուս քվոն ու փորձել փոխել ազգային,  վարչական կառուցվածքները, ու  Մոսկվան  ամեն կերպ փորձում էր հարբերություններ կառուցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Սակայն այսօր իրավիճակն այլ է, ի տարբերություն խորհրդային կենտրոնի այսօր.< Ռուսաստանը շահագրգռված չէ, որ ԼՂ հակամարտությունը միանշանակորեն լուծվի ի նպաստ Ադրբեջանի:  Նման հետաքրքրվածություն ՌԴ կողմից գոյություն չունի>:

Խոսելով հայկական կողմի համար մտահոգիչ երևույթի ՝ Ադրբեջանին ռուսական զենք, զինամթերքի վաճառքի մասին, նկատեց.<Իմ կարծիքով այստեղ բացթողում եղավ այն մարդկանց կողմից, ովքեր ոզում են զենք վաճառել ու փող աշխատել>, ապա հավելեց՝ ռուսական արտադրության զենքը խթանեց  Ադրբեջանի հարձակողական քաղաքականությանը ինչը դրսևորվեց ապրիլյան դեպքերի ժամանակ: Միաժամանակ հիշեցրեց որոշ փորձագետների  կարծքը, թե ապրիլյան դեպքերի ժամանակ  իսրայելական  անօդաչու սարքերն  ու հրթիռային համալիրները  շատ ավելի մեծ վնաս հասցրին ԼՂ ինքնապաշտպանության ուժերին, քան ռուասականը: Ասաց, եթե Ռուսաստանը չի վաճառում զենք Ադրբեջանին, ապա միևնույն է վերջինս մեծ հաջողությամբ այն գնում է մեկ այլ երկրից, ու հիմա այդ ուղղությամբ  բանակցում է Իզրայելի հետ: Կոնստանտին Զատուլինի փոխանցմամբ, իրենք կատարված դեպքերից հետո  որոշակի եզարահանգման եկան, իսկ դա յան է, որ  պետք է ուժեղացվի  Հայաստանի պաշտպանությունը: Հայաստանի անվտանգության ամրապնդմանն էր միտված  Իսանդեր հրթիռային համակարգերի տրամադրումն ու  հայ-ռուսական միասնական զորախմբի ստեղծումը, շշետեց՝ սա  վկայությունն է մեր դաշնակցային հարաբերություների: <Այսօր Հայաստանը  զգալի զինված է ու դրանով իսկ  զգալի ապահով>:

Քաղաքագետը կիսում է ՀԱյաստանի նախագահի այն  գաղափարը, որ պետք է լինի տարբերակված մոտեցում ՌԴ արտաքին հարաբերություններում, ինչը բխում է այն իրողությամբ, որ Հայաստանն ու Ռուասատանը ռազմաքաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ անդամ երկրներ են, նաև միավորված են  ԵԱՏՄ կառուցում,  մինչդեռ Ռուսաստանը նման հարաբերություններ չունի  ո՛չ Ադրբեջանի,  ո՛չ Վրաստանի հետ:

 <Ինչ վերաբերում է  Ադրբեջանին, ես այն տեսակետն եմ պաշտպանում, որ մեր  հարաբերությունները այդ երկրի հետ պետք է լինեն այնդիսին, որ  վերջինիս  հետ պահեն ցանկացած  սադրանքներից որպեսզի վերջինս  չվտանգի Հարավային Կովկասի խաղաղությունը>:

Ինչպե՞ս է ռուս քաղաքական գործիչը տեսնում ԼՂ հիմնախնդրի լուծման  հեռանկարները. այն բավականին բարդ համարելով, Զատուլինը նկատեց.  դրանք պետք է լինեն այնպիսին, որպեսզի հետագայում հնարավորություն չընձեռվի ռազմական գործողությունների վարսկսման համար: <Ես չգիտեմ Ռուսաստանում ինչպես են տեսնում այս հարցերի լուծումը, բայց ես Լեռնային Ղարաբաղը չեմ տեսնում  Ադրբեջանի կազմում,  դա  անհնարին է>: Ռուս քաղաքական գործիչը ադրբեջանական պրոպագանդայի արդյունք համարեց խոսակցություններն այն մասին, թե  խախտվել է  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը.<Նման բան չի եղել, քանի որ հակամարոտությունը սկսվեց մինչև ԽՍՀՄ-ի  փլուզումը և ոչ թե դրանաից հետո: Եվ իրավական տեսանկյունից դա փաստ է:

 

Դառնալով Ռուսաստան- Ադրբեջան, Ռուսաստան-Թուրքիա հարբերություններին նկատեց. <Եթե մենք հարցադրումը դնենք հետևյալ կերպ՝ ուզում ե?նք արդյոք, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ստեղծվեն լավ հարաբերություններ,  մեր պատասխանը կլինի դրական՝ այո, ուզում ենք: Իսկ եթե հարցը դնենք հետևյալ կերպ՝ ուզում ե՞նք, որ այդ  հարաբերությունները լավանան   Հայաստանի հաշվին, մեր պատասխանը կլինի բացասական: Մենք  փորձում ենք օգտագործել Թուրքիային, վերջին էլ փորձում է մեզ օգտագործել, սա օբյեկտիվ է: Բայց արդյո՞ք մենք Թուրքիայի հետ պատմական բարեկամներ ենք ինչպիսին Հայաստանի հետ, դե իհարկե՝ ոչ: Չի կարող նման բան լինել: Եվ սա ասում է մի  մարդ ով ժամանակի ՝ 1995-ին, նպաստել է ՌԴ պետդումայում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը>:

Ռուսասատանի  ներգրավվածությունը Մերձավոր Արևելքի  իրադարձությունների մեջ, ըստ Զատուլինի,  Ռուսաստանին ավելի է մոտեցրել Հայաստանին, որովհետև <Մենք այնտեղ  պաշտպանում ենք ոչ միայն  ռուս ուղղափառ եկեղեցու, այլև հայ առաքելական եկեղեցու հետևոդների շահերը: <Արդյոք, սա  Հայաստանի ու Ռուսաստանի ընդհանուր շահը չէ՞>:

  Ռուս քաղաքական գործիչը մի հետաքրքիր դիտակում ևս կատարեց. Նկատեց, թե , լինում են պահեր, երբ  թյուրընկալումներ են  լինում երկուստեք, իհայտ են գալիս նաև , ոչ ժամանակին ընդունված ոչ ճիշտ որոշումներ,  բայց դրա հետ մեկտեղ Ռուսաստանը հավատարիմ է իր հիմնական սկզբոնքին, իսկ դա այն է. <Մենք ունենք հավերժական բարեկամներ, այս դեպում այդպիսին համարում ենք հայերին, քանի դեռ իհարկե, այդպիսին իրենց համարում են հայերը: Ու քանի  դեռ այդ բարեկամը մեզ վատություն չի արել և շարունակում է մեզ համարել իր բարեկամն ու գործընկերը, հավատացեք, որ ՌԴ-ում ոչ ոք չի անի այն, ինչ արեց թուրք  ոստիկանը ՝ մեջքից կրակելով ու սպանելով  ռուս դեսպանին>:

Ապա իր մտահոգությունն արտահայտեց  հայկական որոշ զլմ-ի ներկայացուցիչների կարծիքների առնչությամբ, թե Ռուսաստանը  ցանկանում է  օգտագործել Հայաստանն իր օգտին ու դրա դիմաց չտալ ոչինչ.<Եթե  հայության շրջանում   նման  կարծիքը դառնա համատարած, ապա այդ ժամանակ միայն մենք կսկսեք կասկածել՝ արդյոք  հանձին Հայաստանի ունե՞նք հավերժական բարեկամներ>: Միաժամանակ նկատեց, թե  Ռուսաստանում ևս կան տարբեր պաշտոնյաներ, որոնք  կարող են Հայաստանի առնչությամբ այլ կերպ արտահատվել,  բայց ամեն դեպքում առաջանայինը մնում է հետևյալ սկզբունքը. < ՌԴ-ը հանձին Հայաստանի ունի   հավերժական բարեկամ>: