Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

Տեղի կունենա Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն

Նոյեմբեր 28, 2016թ. 20:37
rostomyan

Դեկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար` Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Համերգին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, սոպրանո Հենրիետտա Հարությունովան, դաշնակահար Արթուր Ավանեսովը: Հոբելյանական երեկոն ղեկավարելու են դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և բրիտանացի դիրիժոր` Դևիդ Դեվիսը: Ծրագրի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը: Համերգային ծրագրում կհնչեն Ստեփան Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 1, Սիմֆոնիա թիվ 3, Տաղ հրեշտակային, Սիմֆոնիա թիվ 4 ստեղծագործությունները:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն