Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Ռուբեն Հախվերդյանի «Կտրուկ շրջադարձ» -ը

Հոկտեմբեր 31, 2016թ. 14:44
haxverdyan

Նոյեմբերի 5-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Ռուբեն Հախվերդյանի համատեղ համերգը `«Կտրուկ շրջադարձ» խորագրով: Կհնչեն Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները, որոնք գործիքավորել և մշակել է կամերային նվագախմբի և տարբեր անսամբլների համար կոմպոզիտոր, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Նարինե Զարիֆյանը։ Նա առաջին անգամ հայ երաժշտական պատմության մեջ դասական ոճի հիմքով համեմված փոփ, ջազ, ռոք, ֆոլք երաժշտական տեսակների սինթեզով է ստեղծագործում և տարբեր ժանրերում բազմաթիվ երկերի հեղինակ է։ Նրանց համագործակցությունը ունի երկար տարիների փորձ՝ 5 CD-ի հեղինակ են, որոնք արժանացել են միջազգային մրցանակների հատկապես «0-100 տարեկան երեխաներին» լայերային ձայներիզը։ Համերգի ընթացքում Հախվերդյանը կներկայացնի իր «Կտակ», «Հիսունից հետո», «Ուղիղ ժամը 12-ին» և այլ ստեղծագործություններ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն