Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Անդրես Մուստոնենի և “Հորտուս Մուզիկուսի” համերգները Հայաստանում

Սեպտեմբեր 7, 2016թ. 14:32
Հորտուս

Սեպտեմբերի 14-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում “Երևանյան Հեռանկարներ” միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, հայ երաժշտասեր հանրությունը հնարավորություն կստանա ներկա գտնվելու բացառիկ երաժշտական ճամփորդությանը` մեր օրերի ամենախարիզմատիկ երաժիշտներից մեկի` Անդրես Մուստոնենի և “Հորտուս Մուզիկուս” խմբի երաժիշտների մասնակցությամբ:

“Հորտուս Մուզիկուս” անվանումը բազում տասնամյակներ համարվում է կատարողական արվեստի բարձրագույն նշաձող և խորհրդանիշ: Այն  Եվրոպայի մշտապես գործող ամենահին խումբն է` իր յուրահատուկ ոճի մեջ: “Շողացող վերածնունդ,   Փայլուն բարոկկո” ծրագիրը դարերի խորքից մինչ այսoր մի մեծ երաժշտական ճանապարհորդություն է: Խումբը թողարկել է 35 ձայնասկավառակ, համերգներով հադես  եկել մոլորակի բոլոր մայրցամաքներում: Երաժշտախմբի յուրաքանչյուր ելույթ միջնադարյան հագուստների և յուրօրինակ գործիքների օգտագործմամբ վերածվում է բեմականացման:

 

“Հորտուս մուզիկուս”  երաժշտախումբը սեպտեմբերի 15-ին նաև ելույթ կունենա Բյուրական արվեստի ակադեմիայում մեկ այլ յուրահատուկ ծրագրով, որի ընթացքում կհնչեն հրեական երգեր ու ավանդական երաժշտություն, հատվածներ “Կարմինա Բուրանա” ձեռագրերի շարքից:

“Երևանյան Հեռանկարներ” միջազգային երաժշտական փառատոնը հիմնվել է 2000 թվականին՝ հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի նախաձեռնությամբ, փառատոնի գլխավոր մենեջերն է Սոնա Հովհաննիսյանը:

“Երևանյան Հեռանկարները” համարվում է Եվրոպայի առաջատար փառատոններից մեկը՝ Երևան հրավիրելով աշխարհահռչակ երաժիշտների և նվագախմբերի: Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ Մշակույթի նախարարության և քաղաքապետարանի աջակցությամբ:

Այս տարի փառատոնը  նվիրվում է ՀՀ անկախության 25 ամյակին:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն