Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Նոր սառցե շոուն՝ նոր անակնկալներով

Օգոստոս 30, 2016թ. 14:42
Սառցե շոու

Ֆորպոստարտ պրոդաքշընը և Արի Զաքարյանը ներկայացնում է «KINGS ON ICE PRESENT- FASHION ON ICE» սառցեշոուն նոր ձևաչափում: Այն մոլորակի լավագույն ներկայացումն է սառույցի վրա: Շոուի մասնակիցները գեղասահքի, էստրադայի աստղեր են, հանրահայտ երաժիշտներ, մոդելավորողներ. Ինչպես նաև կներկայացվեն աշխարհահռչակ դիզայներների նորաձևության հավաքածուներ:  Բեմում իրադարձությունները կզարգանան օպերային և փոփ կոմպոզիցիաների ներքո, որոնք ջերմ ու պայծառ հույզերով կպարուրեն ներկաներին:

Գեղասահքի լեգենդներ և աստղեր, հայտնի դիզայներների և նորաձևության տների 2017 թվականի լավագույն հավաքածուների ցուցադրություն, ջազի, սոուլ և փոփ երաժշտությունների ամենաոճային և տաղանդավոր կատարողներ: Սպորտային պարերի, նորաձևության միտումների, երաժշտության անհատական ոճերի համադրություն. Այս ամենը նոր շոուն է՝ բեմականացված հատուկ երևանյան հանդիսատեսի համար:

 

Համաշխարհային գեղասահքի լեգենդ Եվգենի Պլյուշչենկոյի սահքի կախարդիչ ուժն ու գեղեցկությունը, սիրված և գնահատված երգչուհի Մարիամ Մերաբովայի անկրկնելի ձայնը, Էդգար Հակոբյանի վիրտուոզ ձեռքերում հնչող ջութակը կդիպչեն մարդկանց սրտերին:

Բեմական և լուսային էֆեկտները, գործողության անսպասելի տեղաշարժերը, լույսերի և տեսաշարքի կախարդիչ մթնոլորտը սառցե շոուի վառ ձևավորումն են, որտեղ բեմում փայլում են սառույցի և երաժշտության աստղերը, իսկ սպորտային, գործնական և երեկոյան հագուստների ցուցադրությունը իրենց համար նոր և հետաքրքիր դերում կատարում են կինոյի, թատրոնի, հեռուստատեսության և էստրադայի արտիստները:

Ծրագրում հանդես կգան ռուսաստանյան երգիչներ և երաժիշտներ, որոնց մասին շուտով կհայտնենք, ինչպես նաև պարային խմբեր, կրկեսի և օրիգինալ ժանրի արտիստներ:

Կվառվի արդյո՞ք այդ օրը սառցե արենայի նոր աստղ: Չէ որ ծրագրին մասնակցելու են նաև հայ գեղասահորդներ և Իրինա Ռոդնինայի անվան երևանյան գեղասահքի դպրոցի պատանի սաներ:

Շոուն հնարավոր կլինի դիտել նոյեմբերի 27-ին, ժամը 19.00-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն