- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Նարեկ Դուրյանի նոր ներկայացումը երկու ժամ ծիծաղ կպարգևի հանդիսատեսին

Դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանը, հունիսի սկզբին հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր՝«Իմ կնոջ անունն է Մորիս»կատակերգությունը: Ներկայացման պրեմիերան կկայանա հունիսի 7-ին, ՀովհաննեսԹումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոնում: Հանդիսատեսը այս ներկայացումը դիտելու հնարավորություն կունենա նաև հունիս 9-ին և 11-ին:

Այս ներկայացման գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ Նարեկ Դուրյանը ծանոթացել է ֆրանսահայ  Րաֆֆի Շարտի հետ, ով հեղինակել է բազմաթիվ  պիեսներ, այդ թվում՝ «Իմ կնոջ անունն էՄորիս» պիեսը: Նարեկ Դուրյանն այս  պիեսի մասին շատ էր լսել, և տեղյակ էր, որ այն  ստացված ներկայացում է ու  Փարիզում մեկտարվա մեջ մեկ միլիոն հանդիսատես է ունեցել: Այս ներկայացումըաշխարհում ամենաշատ խաղացած պիեսներից է, բեմադրվեկ է 50-իցավելի երկրներում: Նարեկ Դուրյանի ներկայացումները դիտելուց հետո հեղինակը  ցանկություն է հայտնել, որ այս պիեսը  բեմադրի հենց նա:

Փակագծերը շատ չբացելով՝  նշենք, որ ներկայացումը 21-րդ դարի մարդկային «պրոդուկտի» մասին է, կին-տղամարդ հարաբերությունների մասին: Պիեսը տիպիկ ֆրանսիական իրավիճակային կատակերգություն է, որը Նարեկը Դուրյանն իր ոճով ադապտացրել է հայկական իրականությանը: Նարեկ Դուրյանը խոստանում է ներկայացմանը հանդիսատեսին ապահովել երկու ժամ անդադար ծիծաղով:

Դերասանական կազմը բաղկացած է յոթ հոգուց՝ Նարեկ Դուրյան, Ռաֆայել Երանոսյան, Վահագն Գալստյան, Տաթև Միրումյան, Զավեն Աբրահամյան, Զարուհի Հովհաննիսյան, Գոհար Կարապետյան:  Ներկայացման պրոդյուսերն է՝ Քրիստինե Հովհաննիսյանը: