Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Մեկնարկում է թավջութակի հանրապետական ամենամյա 7-րդ փառատոնը

Մայիս 12, 2016թ. 00:27
փառատոն

Հայաստանում մեկնարկում է Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական ամենամյա 7-րդ փառատոնը, որը նվիրված է Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Գերոնտի Թալալյանի, Միխայիլ Կոկժաևի, Դ.Շոստակովիչի, Բ. Բարտոկի, Մոցարտի և այլ հանրահռչակ կոմպոզիտորների հոբելյաններին:

Փառատոնն անցկացվում է  «Արս լունգա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Նշենք, որ  է  «Արս լունգա»-ի նախագահն է ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր, թավջութակահար Արամ Թալալյանը, ով անվանի  հայ երաժիշտներ Հենրիկ և Գերոնտի Թալալյանների դինաստիայի երրորդ ներկայացուցիչն է: Ավարտելով Յելի Համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան որպես թավջութակահշանակվել է սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր: 1995-97 թթ. դասավանդել է Ալյասկա նահանգի «Ֆեյրբանգս»  միջազգային փառատոնում:1997թ.-ից  դասավանդում է Երևանի Պետական Կոնսերվատորիայում: «Երևանյան Բարոկ փառատոնի» հիմնադիրն է, իսկ 2009 թ.-ից նաև Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի փառատոնի գեղարվեստական ղեկավարը:

 

Առաջին անգամ այդ փառատոնն անցկացվել է 2008թ՝ Արամ Թալալյանի ղեկավարությամբ՝ որպես թավջութակի երաժշտության փառատոն:  Սակայն երկու տարի անց՝ 2010թ., արվեստների պատկերասրահ մշակութային հիմնադրամի աջակցությամբ փառատոնն ընդլայնվեց, իսկ 2013թ.  դրա կազմակերպչական պատասխանատվությունը ստանձնեց   «Արս լունգա» հասարակական կազմակերպությունը՝ փառատոնի ծրագրերում ընդգրկելով ոչ միայն մենակատարների, փոքր կազմով խմբերի, այլև բազմանդամ նվագախմբերի աշխարհի տարբեր մասերից: 

 

Թալալյան եղբայրների անվան հանրապետական  ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել  շնորհալի երիտասարդ կատարողներին, պրոպագանդել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների  միջև, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ և պատանի կատարողների զարգացմանը:Այս տարվա փառատոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, նախատեսում  է իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդ շնորհալի կատարողներ` հնչեցնելով պրեմիերաներ և դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ՝ գրված ալտի և թավջութակի համար: Փառատոնի շրջանակներում կհնչեն տարվա հոբելյարների ստեղծագործությունների կատարումներ, ինչպես նաև կկազմակերպվի անվանի թավջութակահար Գերոնտի Թալալյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգ:

Փառատոնը կհյուրընկալի անվանի երաժիշտների` Դմիտրի Նովգորոդսկուն (դաշնամուր/ ԱՄՆ), Անի Աղաբեկյանին (ջութակ/ Գերմանիա), Տիգրան Հախումյանին (ջութակ/ Գերմանիա), Տիգրան Մահտեսյանին( ջութակ /Բելգիա):

Արդեն 3-րդ տարին է ինչ փառատոնը համագործակցում է Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի հետ:

Փառատոնի բացումը նախատեսվում է մայիսի 18-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Բացմանը կհնչեն Մոցարտի, Շումանի, Բարտոկի, Շոստակովիչի ստեղծագործությունները: Դասական երաժշտության սիրահարները կարող են փառատոնի  համերգներն ունկնդրել նաև մայիսի 26-ին, հունիսի 8-ին, հունիսի 29-ին և հուլիսի 5-ին: Առաջին համերգների համար համերգասրահի մուտքն ազատ է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն