Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հասարակություն

Երթ` ի պաշտպանություն թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Պայլանի

Մայիս 10, 2016թ. 18:16
կարո

Հարգելի լրագրողնե՛ր, մայիսի 11-ին ժամը 13.30 –ին Երևանի Հանրապետության Հրապարակում գտնվող Հայփոստի բաժանմունքի դիմացից մեկնարկելու է երթ դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ՝  ի պաշտպանության թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Պայլանի:
Երթի վերջում նամակ-պահանջ ենք հանձնելու ՄԱԿ-ի երևանյան գրասենյակին: Նամակում փաստերով ներկայացնելու ենք Թուրքիայի կողմից ՄԱԿ-ի կոնկրետ դրույթների կոպիտ ոտնահարումները, պահանջելու ենք համապատասխան հանձնաժողովի ստեղծում՝ հետաքննություն իրականացնելու համար: Հակառակ դեպքում ՄԱԿ-ը ստիպված է լինելու վերանայել Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը այս կառույցին: Նամակը հասցեագրված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին:
Հիշեցնենք, որ Կարո Փայլանը ապրիլի 24-ին թուրքական մեջլիսում ցուցադրել էր ցեղասպանության ժամանակ սպանված հայ պատգամավորների լուսանկարները, պահանջել էր հետաքննություն անցկացնել ու պատժել ցեղասպանության կազմակերպիչներին ու մեղավորներին, վերաանվանավորել Թուրքիայում ցեղասպանության կազմակերպիչների պատվին անվանակոչված փողոցները:

Այդ ելույթից հետո նա ենթարկվել էր նախապես ծրագրված հարձակման, իսկ այժմ թուրքական սոցիալական ցանցերում նրան սպանելու կոչեր են հնչեցվում:
Պետք է հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել Թուրքիային զերծ պահել ազգային խտրականության հողի վրա՝ մասնավորապես հայկական ծագում ունեցող մարդկանց ճնշելու, նրանց հետ հաշվեհարդար լինելու բոլոր փորձերից:
Այլեևս թույլ չենք տալու, որ թուրքական իշխանությունները, պանթյուրքական ֆաշիստական ավանդույթներին հավատարիմ, մատ թափ տալ հայի վրա:
Facebook-ում իրադարձության հղումը՝ https://www.facebook.com/events/951376004975798/
Հարգանքներով՝ նախաձեռնող խումբ
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
091 65 90 65

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Թուրքիա, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն