Գլխավոր » TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Համախմբված լինենք բոլոր հարցերում, ինչը հատկապես այս օրերին շատ է անհրաժեշտ. Կոմանդոս

Մայիս 8, 2016թ. 20:15
Կոմանդոս

Սիրելի´դիրքապահ զինվորներ և սպաներ, մայիսյան հաղթանակների շարունակողը այսօր դուք եք և առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել ձեզ: Երկրի սահմաններն ամուր են ձեր շնորհիվ, դուք պաշտպանում եք ոչ միայն ձեր կանգնած դիրքը, այլև` ողջ հայրենիքը:

Շնորհավորում եմ բոլորիդ` մայիսյան եռատոնի առթիվ, թող որ ձեր բազկի ուժը միշտ սարսափի մեջ պահի թշնամուն: Հայրենական մեծ պատերազմի և Շուշիի հաղթանակները թող որ միշտ ձեր ուղեկիցը լինեն, քաջալերեն և վստահություն ներշնչեն:

Մայիսի 9-ի եռատոնի մյուս խորհուրդը ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորումն է, ինչի զարգացումն ու շարունակականությունը ձեր շնորհիվ է: Խոնարհվում եմ 1990-ականներին և մեր օրերում զոհված զինվորների շիրիմների, նրանց ընտանիքների առջև: Խոնարհվում եմ հերոսաբար դիրքը պահած վիրավոր զինվորների առջև և մաղթում շուտափույթ ապաքինում:

Շնորհավորում եմ ողջ ազգին` մայիսյան հաղթանակների առթիվ: Առաջնագծում հաղթանակը սերտորեն կապված է թիկունքի միաբանության հետ:  Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ ազգը կարող է համախմբվել ու կանգնել զինվորի կողքին: Ցանկանում եմ, որ համախմբված լինենք բոլոր հարցերում, ինչը հատկապես այս օրերին շատ է անհրաժեշտ:

 

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն