Գլխավոր » Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թուրքիան ցանկանում է կյանքի կոչել իր պանթուրքական քաղաքականությունը

Ապրիլ 28, 2016թ. 02:13
Արման նավասարդյան-1

«Եթե կան վերլուծաբաններ, որոնք ասում են, թե թուրքերը հետք չունեն քառօրյա պատերազմում, չեմ կիսում այդ կարծիքը»,-ասում է Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ապրիլի 27-ին «Բլից Ինֆո» մամուլի ակումբում նա անդրադարձավ երեկ տեղի ունեցած Ալիեւ-Էրդողան հանդիպմանը` ասելով. «Վերջապես Էրդողանը եկավ Բաքու: Հետաքրքրիր է, որ հակահայկական եւ հակաղարաբաղյան արտահայտություններ, որոնք նա միշտ արել է «սուրբ հողերի» մասին, այս անգամ չարվեցին: Հարց` դա փոխո՞ւմ է Թուրքիայի քաղաքական դիրքորոշումը, ոչ… Սա թուրքական հերթական դիվանագիտական քայլն է, որը նպատակ ունի մեղմել Ռուսաստանի հետ հարաբերություների սրությունը: Ադրբեջանն էլ չի ուզում, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները սրվեն, որովհետեւ այդ իրադրության մեջ Ադրբեջանը ծանր վիճակում է հայտնում:

Վաղուց մեր ռուս բարեկամներին պետք է ասել, որ Ադրբեջանը երբեք վերջնական չի մոտենա Ռուսաստանին եւ չի հեռանա Թուրքիայից: Թուրքիան ատամներն է կռճտացնում: Էրզրումում եւ Նախիջեւանում կենտրոնացրել է ռազմական կենդանի մեծ ուժ, որն ուղղված է Կովկասի` Հայաստանի եւ Վրաստանի դեմ: Սրությունը կայանում է նրանում, որ Թուրքիան ցանկանում է կյանքի կոչել պանթուրքական քաղաքականությունը, որի ճանապարհին, որպես փուշ նրա կոկորդին, Հայաստանն է կանգնած»:

Արման Նավասարդյանի բնորոշմամբ` առաջիկայում Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ պատերազմ չի լինի. «Մեծ ռիսկ է նման կանխատեսումը: Ասել, որ պատերազմ կլինի` այդքան էլ ճիշտ չէ: Այսպիսի խոսք կա` եթե լավ ենք պատրաստվում պատերազմին, ապա այն շրջանցում է մեզ»:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Երեւան կատարած այցին, բանախոսը նկատեց, որ այն կարող էր բախտորոշ լինել Հայաստանի համար. «Տագնապով սպասում էինք, որ ՌԴ-ն խաղաղապահներ մտցնելու որոշում է կայացրել, ինչպես նաեւ` հողերը հանձնելու որոշում, բայց Մադրիդյան սկզբունքները եւ դրանից բխող Կազանյան փաստաթուղթը մեզ համար այսօրվա քաղաքական իրադրության մեջ ընդունելի չեն, դրանցով կորցնում ենք այն, ինչի համար քսանհինգ տարի պայքարել ենք: Մադրիդյան փաստաթուղթը նախատեսում է հանրաքվե: Բայց, ներողություն պարոնայք, ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը, եթե այն Արցախում արդեն եղել է 1991թ` տեղական եւ միջազգային բոլոր կանոններին համաձայն»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն