Գլխավոր » TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Հավաքված ֆինանսական միջոցները կուղղվեն նաև արդի սպառազինությունների ձեռքբերմանը.Արթուր Աղաբեկյան

Ապրիլ 8, 2016թ. 22:10
բանակ ԼՂՀ

<<Արցախում, Հայաստանում և արտերկրում ապրող իմ հայրենակիցներ, ոչ ռուսը, և ոչ էլ որևէ մեկը` բացի հայից, մեր սահմանին չի զոհվելու, մեր հայրենիքի պաշտպանության գործում դեր չի ունենալու>>:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը և հավելել, որ Արցախի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարներն օր-օրի համալրվում են, և այդ միջոցներն ուղղվելու են նաև Զինված ուժերի համար արդի սպառազինությունների ձեռքբերմանը:

«Մենք այլընտրանք չունենք, ինքներս պիտի հոգանք մեր պաշտպանությունը: Նվիրաբերելով պաշտպանության բնագավառին ուղղված ֆինանսական և նյութական ռեսուրսներ` կկարողնանք խնայել մեր զինվորների կյանքը»,- նշել է Ա. Աղաբեկյանը:

Ինչպես հայտնում է artsakhpress.am-ը ստեղծված այս ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ դիմում են Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այդ կապակցությամբ ԼՂՀ կառավարության կողմից բացվել են հետևյալ բանկային հաշիվները`

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն