Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Տարածաշրջան

Ղարաբաղի պաշտպանությունը Հայաստանի պաշտպանությունն է և հակառակը. Արամ Ա կաթողիկոս

Ապրիլ 2, 2016թ. 17:18
Կաթողիկոս Արամ Ա

Հայկական երկու հանրապետությունների` Հայաստանի ու Արցախի սահմաններին չհայտարարված պատերազ սանձազերծելու փաստով մտահոգ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և իր զորակցությունը Ղարաբաղի քաջարի բանակին։

«Բառի ամբողջական իմաստով մենք զորակից ենք Ղարաբաղին, նրա քաջարի բանակին, ժողովուրդին ու պետությանը։ Ղարաբաղի անկախության պաշտպանությունը և հզորացումը մեզ համար սրբազան պարտավորություն է։ Այս օրերին մանավանդ, երբ Ղարաբաղը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, մեր ժողովուրդի զավակները՝ Հայաստանի և Սփյուռքի տարածքում, պետք է իրենց զորակցությունը գործնապես արտահայտեն Ղարաբաղի պաշտպանության համար, որովհետև Ղարաբաղի պաշտպանությունը Հայաստանի պաշտպանությունն է և հակառակը»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը։

Վեհափառ Հայրապետը նաև իր բարձր գնահատանքն է հայտնել Ղարաբաղի նախագահին` նրա ցուցաբերած օրինակելի հայրենասիրության ու քաջության համար։ Նախագահ Սահակյանն էլ Արամ Ա-ին մանրամասնորեն բացատրել է, թե ինչպես են երեկ գիշեր ադրբեջանցիներն անակնկալ հարձակում գործել, սակայն հայկական բանակը զորեղ կերպով հակադարձել և հետ է մղել ադրբեջանցիներին, որոնք կրել են մարդկային և ռազմական ծանր վնասներ։ Նա ասել է, որ բախումները դեռ շարունակվում են:

Առավոտյան Արամ Ա-ն հանդիպել է նաև Լիբանանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սամվել Մկրտչյանին: Նրանք խոսել են Լիբանանի քաղաքական ներքին կացության ու հայ համայնքի մասին:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն