Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

Իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտին շուտով կլինի Երևանում

Մարտ 21, 2016թ. 12:34
Էրոս Ռամազոտի

Վառ, խարիզմատիկ, տաղանդավոր. այսպես են հաճախ արտահայտվում իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտիի մասին: Նրա յուրաքանչյուր բեմելը հմայում է հանդիսատեսին: Նա աշխարհի լավագույն համերգասրահների ցանկալի հյուրն է: Նրա կենսագրության պայծառ էջերը զարդարում են աշխարհահռչակ լավագույն երգիչների հետ համագործակցությունը: Նա զուգերգեր է կատարել Անդրեա Բոչելիի, Թինա Թյորների, Շերի, Ռիկի Մարտինի հետ:

Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերը աշխարհի հոյակապ ձայներից մեկի հետ հանդիպման հրավեր են: Ինչումն է նրա ժողովրդականության և հանդիսատեսի, հիրավի, անսահման սիրո գաղտնիքը: Անշուշտ, նրա երգերի անկեղծության և խորաթափանցության, գեղեցիկ ձայնի և յուրահատուկ տեմբրի, դերասանական անկրկնելի հմայքի և բացառիկ երաժշտականության մեջ: Ռամազոտիի յուրաքանչյուր համերգ՝ Մոսկվայում, Հռոմում, Նյու-Յորքում կամ այլ ցանկացած քաղաքում, անկրկնելի է: Նրա շոուները ապշեցնում են իրենց հուզականությամբ և գունեղությամբ: Ես վստահ եմ, այն Երևանի համար կդառնա ջերմության և բարության տոն: Ես հրճվում եմ, երբ մեր համերգների ընթացքում հայ հանդիսատեսը ասես գտնվում է այլ հարթությունում, այլ մոլորակում: Բոլորի հայացքները բարի են, ժպտուն, նրանք հայտնվում են դրական և սիրառատ մթնոլորտում: Երաժշտությունը բարենպաստ ազդեցություն է թողնում ամեն ինչի վրա. այն ազդում է ուղեղի, առողջության և կյանքի որակի վրա, ընդհանրապես: Այն չափազանց կարևոր դեր է խաղում նաև սպորտում՝ մոտիվացիայի, արդյունավետության, ինչպես նաև թիմային ոգին պահելու տեսակետից:

Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերը պահանջված են ամենուր: Համերգը դեռ չավարտված, հանդիսատեսն անհամբերությամբ սպասում է իր կուռքի նոր ելույթին: Բոլորը, ովքեր ձեռք են բերում Ռամազոտիի համերգի տոմս, վստահ են, որ իրենց սիրելի արտիստը երգելու է յուրաքանչյուրի համար՝ շռայլորեն նվիրելով հանդիսատեսին իր իտալական տաքարյուն խառնվածքը, արվեստն ու տաղանդը:

Կարծում եմ Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերը հազիվ թե երկար մնան վաճառքում. չէ որ Երևանում ելույթ է ունենալու հանրահայտ իտալացի երգիչը, ով իր քնարական բալլադներով գերել է աշխարհը:
Իր կարիերայի ընթացքում երաժիշտը վաճառել է ավելի, քան 40 միլիոն ձայնասկավառակ և այս պահին համարվում է երաժշտական աշխարհի ամենահաջողակ իտալացի երգիչներից մեկը:
Ռամազոտիի երևանյան համերգն, անշուշտ, համերգասրահ կբերի հմայիչ երգչի բազմաթիվ երկրպագուներին: Նրա յուրահատուկ ձայնը քաջ հայտնի է փոփ երաժշտության սիրահարներին, իսկ նրա երգերի տեսահոլովակներն անտարբեր չեն թողնում երաժշտական հեռուստաալիքների լսարանին:

Շքեղ համերգային ծրագրի ընթացքում կհնչեն իտալացի երգչի հայտնի և սիրված հիթերը: Նրա ալբոմները մշտապես եվրոպական և ամերիկյան հիթ-շքերթների վերին հորիզոնականներում են:
Ահա արդեն երկու տասնամյակ Էրոս Ռամազոտիի ցանկացած համերգ, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է այն անցնում, հավաքում է հազարավոր երկրպագուների, որոնց գերում են հրաշալի երգչի մեղեդային ու յուրահատուկ կատարումները: 2012 թվականին երգիչը թողարկեց իր «Noi» ալբոմը: Եվ ահա երևանյան համերգին դուք հնարավորություն կունենանք լսելու նոր ձայնասկավառակի կոմպոզիցիաները կենդանի կատարմամբ:

Բաց մի թողեք այս հնարավորությունը. Այն մայրաքաղաքի երաժշտական կյանքի առանցքային իրադարձություններից մեկն է լինելու:

Ֆորպոստարտ Պրոդաքշընը տեղեկացնում է, որ համերգի պատվիրատուն Global Communications մոսկովյան ընկերությունն է, իսկ Ֆորպոստարտ Պրոդաքշընը՝ երևանյան համերգի կազմակերպիչը:
Էրոս Ռամազոտին համերգային շրջագայության ընթացքում կտա 55 համերգ բազմաթիվ երկրներում. Իտալիայից մինչև Պորտուգալիա: Իսկ Հայաստան նա կժամանի Կրասնոդարից:

Նրա շոուն առանձնանում է իր թափով և տեխնիկական բացառիկությամբ: Շոուի ձևավորման համար օգտագործվելու են հինգ փողոցային հին լապտերներ, ճաքճված ասֆալտի էֆեկտով ճանապարհ, արվարձանին բնորոշ էլեմենտներ, ինչպես նաև պատառոտված գովազդային պաստառ, որն իրականում հսկայական էկրան է, որի վրա համերգի ամբողջ ընթացքում ցուցադրվելու են փաստագրական կադրեր և ուղիղ միացումներ համերգից: Շոուի սարքավորումները դժվարությամբ են տեղավորվում տասը հսկայական բեռնատարներում, իսկ ուղեկցող թիմում ավելի քան 90 մարդ է ընդգրկված:

Պատվիրեք տոմսերը հենց հիմա և բաց մի թողեք Հայաստանի պատմության մեջ ամենաշլացուցիչ համերգին ներկա գտնվելու ձեր հնարավորությունը:
Ֆորպոստարտ Պրոդաքշընը ձեզ համար կազմակերպել է Ալլա Պուգաչովայի, Իրինա Ալլեգրովայի, Ստաս Միխայլովի, Գրիգորի Լեպսի, Մաքսիմ Գալկինի համերգները, «Սառույցի թագավորները» սառցե շոուն և այլն, սակայն Ռամազոտիի համերգը իսկապես լինելու է իրադարձություն:

Վերջում ուզում եմ հատուկ իմ՝ Զառա Մխեյանի անունից հայտարարել, որ համերգի բոլոր տոմսերը հանդիսանում են համերգի պատվիրատու Global Communications մոսկովյան ընկերության սեփականությունը, և Ֆորպոստարտ Պրոդաքշըն ընկերությունը լինելով ընդամենը համերգի կազմակերպիչը, իրավասու չէ տնօրինել համերգի տոմսերը: Խոսքս հատկապես ուղղում եմ չինովնիկներին, գործարարներին, օլիգարխներին և տեղեկացնում, որ այս համերգի համար հրավիրատոմսեր նախատեսված չեն և չեն լինելու: Տոմսերը վաճառվում են, դրանք կարող եք ձեռք բերել երևանյան բոլոր տոմսարկղերում:

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ապա բոլոր այն լրատվամիջոցները, ովքեր լուսաբանել են այս նախագիծը, խնդրում ենք Ֆորպոստարտ Պրոդաքշըն ընկերությանը ներկայացնել լուսաբանման հաշվետվությունները՝ հղումներով: GlobalCommunications ընկերությունը ամփոփելով ներկայացված նյութերը՝ կորոշի, թե որ լրատվամիջոցներն են հայտավորվելու համերգը լուսաբանելու նպատակով:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն