Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

Մարտի 13-ը հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

Մարտ 12, 2016թ. 15:57
Եղիշե Չարենց

Մարտի 13-ը հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Եվ ինչպես միշտ այս անգամ ևս այդ օրը, ժամը 12:00-ին, Չարենցի հուշահամալիրի մոտ կմեկնարկի գրական-գեղարվեստական միջոցառումների շարքը:

Թանգարանի աշխատակազմը, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչներ, Չարենցի անվան և հանրակրթական այլ դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները, ինչպես նաև մտավորականներ, չարենցյան պոեզիայի սիրահարներ ծաղիկներ կդնեն բանաստեղծի հուշահամալիրի առջև:

Նույն օրը, ժամը 13:30-ին, Ե. Չարենցի տուն-թանգարանում կկայանա երեխաների ազգային տարազների ցուցադրություն, որը կուղեկցվի «Նուբար» ազգագրական երգի-պարի համույթի համերգով:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն