Գլխավոր » Culture-Hogevor, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հոգևոր, Ով է թուրքը, Տարածաշրջան

ԻՊ-ը իսլամի իրական դեմքն է

Մարտ 5, 2016թ. 00:57
ահաբեկիչներ

Սիրիայում ընթացող պատերազմն ի ցույց դրեց իսլամի իրական դեմքը, որը, ցավոք, այսօր մոռացության է մատնվել, ավելին, հաճախ ենք լսում, թե այն բարություն և հավասարություն քարոզող կրոն է:

<<Իսլամական պետություն>> կոչվող ահաբեկչական խմբավորման կողմից Սիրիայում և Իրաքում կատարվող մասսայական սպանությունների, անմեղ մարդկանց կտտանքների ենթարկման, քրիստոնյաների հալածանքների և մշակութային արժեքների անխնա ոչնչացման ֆոնին քաղաքակիրթ երկրներում ապրող մահմեդականները պարբերաբար հայտարարում են, թե դա չէ իսլամի իրական դեմքը, և որ ԻՊ-ը ծայրահեղական մի կառույց է` հեռու իսլամի դավանած արժեքներից: Սակայն պատմական փաստերը հակառակի մասին են վկայում:

Ցանկացած կրոն գնահատելիս, նախ պետք է հասկանալ, թե ո՞վ է հիմնադիրը, ուսումնասիրել նրա կյանքը, գործունեությունը, քանզի ինչպես Աստվածաշունչն է ասում` «Ծառը պտղից է ճանաչվում»:

Իսլամը ծագել է 7-րդ դարում, Արաբական թերակզում, ինքն իրեն մարգարե հորջորջած մի արաբի` Մուհամմեդի կողմից: Նախ, ինչո՞ւ են Մուհամմեդին մարգարե համարում` մնում է անհայտ, քանի որ նա ոչ մի մարգարեություն չի կատարել և ոչ մի նշան կամ հրաշք ցույց չի տվել, որը կհավաստի իր` Աստծուց ուղարկված լինելու մասին: Երբ ուսումնասիրում ենք նրա կյանքը, համոզվում ենք, որ Մուհամմեդի ծավալած գործունեությունը շատ գծերով նման է Իսլամական պետության ահաբեկիչների գործունեությանը: Զարմանալ պետք չէ, խոսենք փաստերով:

Եվ այսպես: Իր շուրջը համախոհներ հավաքելով` Մուհամմեդը ձեռնամուխ է լինում շրջակա ժողովուրդներին նվաճելու, ստրկացնելու և բռնի իսլամացնելու գործին: Սիրիայում, Միջագետքում, Իրանում և այլ երկրներում քաղաքներ նվաճելով, նա հրահանգում էր դրանք անխնա ոչնչացնել, կանայք բռնաբարվում էին, տղամարդիկ կոտորվում կամ գերեվարվում, իսկ ավարը բաժանվում էր հաղթողների մեջ, որի 1/5 մասը հանձնվում էր անձամբ Մուհամմեդին: Այս մասին վկայում է ղուրանը (ղուրան 8:41-42):

Արաբների սարսափելի դաժանությունների մասին են պատմում նրանցից նվաճված ազգերի պատմական վավերագրերը: Մուհամմեդը բռնաբարում էր գերի ընկած կանանց և այդ անասնական երևույթը մինչ օրս նորմալ է համարվում իսլամում: Մուհամմեդը ստուկներին ենթարկում էր սարսափելի տանջանքների` ստիպելով, որ իրեն մարգարե ճանաչեն, իսկ «անհավատներին» անխնա կոտորում էր:

Բրված փաստերը հստակ ապացուցում են, որ այն ինչ այսօր իրականացնում են ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամները, իրենց հոգևոր առաջնորդ Մուհամմեդի գործունեության կրկնությունն է ու շարունակությունը:

Եվ ուրեմն հարց` ովքե՞ր են իսկական մահմեդականները, քաղաքակիրթ երկրներում բնակվող «փափկասուն», «խաղաղասեր» մուսուլմաններն ե՞ն, թե՞ Մուհամմեդից օրինակ վերցնող և նրան ընդօրինակող ահաբեկիչները:

Սարգիս Տարոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հոգևոր, Ով է թուրքը, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն