Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն

Սառույցի արքաները Երևանում են

Մարտ 4, 2016թ. 21:46
սառցադաշտ

Երևանում է աշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն։ Մարտի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նրա մասնակցությամբ կկայանա «Սառույցի թագավորները» շոուն (նախագծի կազմակերպիչ՝ Զառա Մխեյան, պրոդյուսեր՝ Արի Զաքարյան)։ Իսկ մարտի 4-ին հայտնի գեղասահորդը հանդիպեց լրագրողների հետ։

«Մենք կանենք բարձրակարգ շոու։ Կարծում եմ՝ շատ լավ նվեր է կանանց տոնին ընդառաջ,- ասաց Պլյուշչենկոն։- Այս դժվարին, ճգնաժամային ժամանակներում շատ ծանր է իրականացնել նմանատիպ խոշոր նախագծերը՝ ամբողջ աշխարհում։ Ուզում ենք պարզապես ուրախություն պարգևել մարդկանց»։
Ինչպես նշեց Արի Զաքարյանը, համերգի տոմսերի վաճառքն ուղեկցվել է բարեգործական ակցիայով՝ մարդիկ դոնորական արյունը փոխանակել են տոմսով։ Մեծ քանակությամբ տոմսեր են բաժանվել զինվորականներին։ Նպատակը մեկն էր, որ մարդիկ գան և վայելեն փառահեղ շոուն։

Նշենք, որ շոուին մասնակցելու են նաև Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Էդվին Մարտոնը, Դիմա Բիլանը, Գև Մանուկյանը,Էդգար Հակոբյանը, Այդաս Ռեկլիսը և ուրիշներ։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն