Գլխավոր » Լրահոս, Կիրակնօրյա էջ, Հասարակություն, Հոգևոր

Մահվանից առաջ հանճարների ու հայտնիների վերջին խոսքերից

Մարտ 4, 2016թ. 00:14
աղունիկ

Վիլյամ Սարոյան. «Յուրաքանչյուրին վիճակված է մահանալ, սակայն միշտ կարծում էի, որ ինձ համար բացառություն կանեն»:

Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV. «Ինչո՞ւ եք լալիս: Մտածո՞ւմ էիք՝ ես անմահ եմ»:

Ալեքսանդր Դյումա. «Այդպես էլ չեմ իմանա, թե ինչպես ամեն ինչ կավարտվի»:

Հենրիխ Հայնե. «Աստված ինձ կների, դա նրա աշխատանքն է»:

Ալեքսանդր Բլոկ. «Ռուսաստանը կերավ ինձ, ինչպես հիմար խոզն իր խոզուկին»:

Նապոլեոն Բոնապարտ. «Ֆրանսիա, բանակ, Ժոզեֆինա»:

Սոմերսետ Մոեմ. «Մահանալը ձանձրալի և մռայլ գործ է: Իմ խորհուրդը ձեզ՝ երբեք դրանով չզբաղվեք»:

Փիլիսոփա Ֆրիդրիխ Հեգել. «Իմ ողջ կյանքում միայն մեկ մարդ է ինձ հասկացել… Ըստ էության, նա էլ ինձ չի հասկացել»:

Կայսր Օգոստոս. «Acts est fabula, plaudite»՝ «Խաղը վերջացավ, ծափահարություններ»:

Իսպանացի գեներալ Ռամոն Նարվաես. «Չկա մեկը, ումից ներողություն խնդրեմ: Իմ բոլոր թշնամիները գնդակահարվել են»:

Օսկար Ուալյդը մահացել է սենյակում, որի պատերի պաստառները նրա դուրը չէին գալիս. «Սպանիչ գունավորում է: Մեզնից մեկն այստեղից պետք է հեռանա»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Կիրակնօրյա էջ, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն