Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Երանի նրան, ով իր գործերով է առաքինություն քարոզում. Եփրեմ Ասորու խրատներից

Մարտ 1, 2016թ. 22:51
Եփրեմ Ասորի

1.Երանի նրան ով իր գործերով է առաքինություն քարոզում: Իսկ եթե առաքինությանը բնորոշ բաներ ես ասում, սակայն հակառակն ես անում, ապա դա չի փրկի քեզ: Նույնպես և հաղթանակի պարգև չի ստանա նա, ով անարդարությունն է քննադատում, բայց ինքը չարիք է գործում:

2.Ամբողջ սրտով ապավինիր Աստծուն և հեշտոթյամբ կխուսափես չարամիտ խարդավանքներից: Աստված անուշադրության չի մատնի իրեն հուսացողներին:

3.Մարտադաշտից փախչողը զինվորական պատվի չի արժանանա, իսկ ով փախչում է խրատից` բարեպաշտների վարձին չի արժանանա:

4. Եկեք Քրիստոսասեր եղայրներ, մտածենք յուրաքանչյուրիս վախճանի մասին, և թե ինչպես ենք ապրում այս ունայն կյանքում: Քանզի ունայն է նա, ով իր ժանամակը անցկացնում է ունայնության մեջ մնացողների հետ: Սակայն երանի նրանց, ովքեր այս կյանքում բարի գործերով են զբավել:

5.Քանի դեռ ուժ ունենք, Աստծուն ծառայենք երկյուղով և բարի կամքով, որպեսզի գայթակղության ժամին, մեր տկարությանը օգնության հասնելով և մեզ թագակիր անելով` Նա մեզ տանի իր արքայությունը:
Ամեն

Սուրբ Եփրեմ Ասորի (4-րդ դար)

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն