Գլխավոր » Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ

Կարտոֆիլե կարկանդակներ

Փետրվար 22, 2016թ. 13:15
Kartofile karkandakner

Բաղադրությունը՝

Կարտոֆիլ՝ միջին չափի, 5 հատ
Ձու՝ 1 հատ
Ալյուր՝ 4-5 ճ. գդալ
Աղ, պղպեղ
Պաքսիմատ կամ ձու՝ երեսին քսելու համար
Խճողակ
400 գ աղացած միս, մի գլուխ սոխ, աղ, պղպեղ, բուսայուղ:

Խաշած կարտոֆիլը մաքրել, տրորել: Ուշադրություն. այս բաղադրատոմսը մի գաղտնիք ունի. որպեսզի խմորը կպչուն լինի, անպայման կարտոֆիլը տրորելուց հետո պետք է թողնել սառչի, նոր միայն ավելացնել բաղադրիչները՝ ձուն, ալյուրը, աղը, պղպեղը: Խառնել և հունցել: Ձեռքերը պարբերաբար յողոտել, որ խմորը ձեռքերին չկպչի:

Սոխը բուսայուղով տապակել, ավելացնել միսը, շոգեխաշել, համեմել և թողնել հովանա: Ի դեպ, ոչ միայն այս դեպքում, այլև ընդհանրապես, որպեսզի բլիթները լավ փաթաթվեն և չճաքեն, պետք խճողակն օգտագործել միայն հովացնելուց հետո:

Յուղոտ ձեռերով խմորից պատրաստել ոչ մեծ գնդիկներ, բացել, լցնել խճողակը, փակել և կոտլետի ձև տալ: Վրան ցանել պաքսիմատ (եթե սիրում եք խրթխրթան մակերեսը) կամ ձու քսել: Շարել թավայի մեջ, թխել ջեռոցում՝ 180 աստիճանում:

Համեղ է և տաք, և սառը վիճակում: Մատուցեք թանձրահյութով, ընթրիքին, եթե մինչև առավոտ մնա՝ նաև նախաճաշին:

Ես պատրաստեցի թթվասերային թանձրահյութ.

Թթվասերը և քամած մածունը (կամ թթվաշոռը) լավ խառնել (որպեսզի շատ խիտ չլինի, ես ավելացրի 1-2 ճ. գդալ սովորական մածուն), ավելացնել աղ և կարմիր պղպեղ: Ես երբեմն աղը փոխարինում եմ պանրով: Այս թանձրահյութը շատ հաճելի է ամենատարբեր ճաշատեսակների հետ, հատկապես տապակած մսեղենի, նույնիսկ առանձին՝ որպես նախուտեստ:

Ի դեպ խճողակի ընտրությունը կարելի է կատարել ձեր հայեցողությամբ. սունկով, լյարդով, հենց կարտոֆիլով, կանաչ ոլոռով և այլն:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն