- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Արեւմտահայոց ազգային 4-րդ համագումարը Թուրքիայի նախագահին ուղղել է Հուշագիր. քննարկում ՀԱՅՔ կենտրոնում

ՀԱՅՔ կենտրոնի այսօր հրավիրած ասուլիսի հյուրերն են Արևմտահայերի ազգային համագումարի խորհրդի անդամներ Սևակ Արծրունին, պատմաբան Վահան Մելիքյանը, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:

Օրերս Փարիզում տեղի է ունեցել Արեւմտահայոց ազգային 4-րդ համագումարը, այն ընդունել է Հուշագիր` ուղղված Թուրքիային և Թուրքիայում բնակվող ժողովուրդներին: Նախօրեին թուրքական լրատվամիջոցների արձագանքից պարզ դարձավ, որ Հուշագիրը հասել է իր հասցեատիրոջը:

Տեղեկացնենք, որ Հուշագիրն ուղղվել է Թուրքիայի իշխանություններին ու Թուրքիայում բնակվող ժողովուրդներին. հիշեցնելով Օսմանյան Կայսրության ազգությամբ հայ քաղաքացիների կոտորածների, բռնի տեղահանման, բռնի ձուլման ու կրոնափոխության, ինչպես նաև, մեր մշակութային ժառանգության ոչնչացման մասին, Թուրքիայի իշխանություններից պահանջում է ցեղասպանության ենթարկված, տեղահանված հայերի ժառանգներին թույլ տալ իրացնել հայրենիք վերադառնալու իրենց անվիճարկելի իրավունքը, վերադարձնել համայնքների սեփականությունը` եկեղեցիներ, դպրոցներ, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, տրամադրել արխիվներից` այդ թվում կադաստրային և քաղաքացիական կացության վերաբերյալ պետական արխիվներց, օգտվելու հնարավորություն, որոնք պարունակում են տեղեկատվություն հայերի կրած բարոյական և նյութական վնասների մասին:

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցների արձագանքը.

Արևմտահայության ազգային 4-րդ համագումարի հուշագիրը Թուրքիայից ոչ թե ճանաչում է պահանջում, այլ հայրենիք

Փարիզում վերջերս տեղի է ունեցել Արևմտահայության ազգային 4-րդ համագումարը, որը Հայոց ցեղասպանության և արևմտահայության իրավական, պատմական նկատառումների մասին հուշագիր է ընդունել. այն Ֆրանսիայի դեսպանի միջոցով արդեն հանձնվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և տարածվել է լրատվամիջոցներով:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արևմտահայերի ազգային համագումարի խորհրդի անդամ Սևակ Արծրունին նշեց, որ արևմտահայերին Ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտ չէ. «Մենք պահանջում ենք Թուրքիայից մեզ հանձնել մեր հայրենիքը, տներն ու հողերը: Այդ իսկ պատճառով հուշագրում Ցեղասպանության ճանաչման մասին խոսք չկա»,- նշեց նա՝ հավելելով, որ շարունակելու են մեր հայրենիքում բնակվելու գործընթացը. «Արևմտահայության հայրենիքի զգալի մասը գտնվում է Թուրքիայի տարածքում:

Արևմտահայության համար հայրենիքը ոչ թե պատմական տերմին է, այլ ռեալ տարածք, հողակտոր, որում էլ ինքը պետք է ապրի: Թուրքերը ոչ միայն մեզ տեղահանել ու կոտորել են, այլև մեր հայրենիքն են վերացրել, տիրացել են մեր հարստությանը, մշակութային կոթողներին, որոնք այսօր աղճատվում են»:

Համագումարը, Ս. Արծրունու խոսքով, ունի փաստաբանների խումբ, որը պատրաստ է պաշտպանել արևմտահայերի շահերը. «Փաստաբանների այդ խմբում ընդգրկված են նաև թուրք փաստաբաններ, որոնք ամեն բան կանեն, որ արևմտահայերը վերադարձնեն իրենց հայրենիքը»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր մեր պայքարից է կախված, թե քանի արևմտահայ կապրի այդ տարածքներում. «Մեր պայքարի առաջին քայլն այն պետք է լինի, որ արևմտահայերը կարողանան իրենց հայրենիքում ապրել որպես հայ, ոչ թե այնպես ինչպես հիմա: Այսօր Արևմտյան Հայաստանի տարածքում 2 միլիոն արևմտահայ է ապրում: Այնտեղ այսօր հնարավոր չէ ապրել որպես հայ, քանի որ հայերն այնտեղ զրկված են մշակութային և քաղաքական ինքնության իրավունքից և հիմնականում ապրում են պատմական հիշողության վրա: 6 միլիոնից ավելի արևմտահայ ժառանգներ կան ամբողջ աշխարհում: Այս 6 միլիոնից շատերը կվերադառնան իրենց հայրենիք»:

Արևմտահայության պահանջներից մեկն էլ նաև թուրք-հայկական սահմանի բացումն է, որպեսզի հայերն ավելի մոտ լինեն իրենց հայրենիքին. սա կնպաստի նաև Հայաստանի տնտեսական աճին:
Անդրադառնալով վերջին շրջանում ստեղծված Արմտյան Հայաստանի ազգային ժողով, կառավարություն և մի շարք այլ կազմակերպությունների գործունեությանը՝ Սևակ Արծրունին նշեց, որ դրանք ինքնակոչ, հնարավոր է նաև Թուրքիայի կողմից ստեղված խամաճիկային կառույցներ լինել. «Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն այդ ուղղությամբ, քանի որ ինքնահռչակ գործունեությունը վտանգավոր նախադեպ է, որով այդ կազմակերպությունները կարող են շահագործվել Թուրքիայի կողմից: Դրանք իրատեսական և իրավական հիմքեր չունեն, և կարող են վնաս հասցնել նաև մեր պահանջատիրությունը»,- կարծիք հայտնեց նա:

Nyut.am

Սեւակ Արծրունի. «Հայաստանի Սահմանադրության հետ հակասության մեջ գտնվող բոլոր ինքնահռչակ կազմակերպություններին վտանգավոր ենք համարում»

«Սփյուռքում չստեղծվեց վտարանդի կառավարություն հասկացությունը, որը նպաստավոր քաղաքական իրադրության պայմանների դեպքում կարող էր վերադառնալ հայրենիք եւ իրավասու լինել ստանձնելու այդ դերը»,- ապրիլի 4-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արեւմտահայերի ազգային համագումարի խորհրդի անդամ, պատմաբան Վահան Մելիքյանը: Ըստ նրա՝ այդ է պատճառը, որ հիմա նման կազմակերպություններ են ստեղծվում, որոնք հավակնում են արտահայտել արեւմտյան հայերի շահերը: Արեւմտահայերի ազգային համագումարի խորհրդի անդամ Սեւակ Արծրունին հավելեց, որ այդպիսի կառույցները մարտավարորեն սխալ են. «Այս կազմակերպությունները չեն կարող վերցնել Հայաստանի տեղը՝ սահմանադրական, իրավական, միջազգային օրենքի, միջազգային քաղաքական համաձայնությունների հիման վրա:

Հայությունը, որը ապրել է Օսմանյան կայսրությունում ունեցել է իրավունքներ, նա այսօր չի ապրում իր հայրենիքում, բայց պահպանում է այդ իրավունքները պահանջելու կարգավիճակը: Խնդիրը կայանում էր նրանում, որ այս մարդիկ համախմբված լինեն՝ մի իրավական առաստաղի տակ, որպեսզի կարողանան ներկայացուցչականություն ունենալով Թուրքիայից պահանջել նախկիների իրավունքները: Հայաստանի Սահմանադրության հետ հակասության մեջ գտնվող բոլոր ինքնահռչակ կազմակերպություններին մենք շատ վտանգավոր ենք համարում»: Նա հավելեց, որ այդ կազմակերպությունները շահագործվելու են, որովհետեւ ցանկացած ոչ իրատեսական, ոչ իրավական գործընթացից օգտվում է միայն Թուրքիան, որովհետեւ արեւմտահայերի իրավունքները այդպիսով լուծարվում են. «Արեւմտահայերի ազգային համագումարը չի ցանկանում այդ տեղը գրավել, մենք մրցակցային խնդիր չունենք: Համագումարը այլ փաստաթղթի եւ այլ պահանջատիրության գործընթացի դաշտ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Aravot.am

Սևակ Արծրունի. Ինքնակոչ կազմակերպությունները կարող են վտանգել մեր պահանջատիրությունը

Վերջին շրջանում ստեղծված Արմտյան Հայաստանի Ազգային ժողով, Կառավարություն և մի շարք այլ ոչ հասկանալի կազմակերպություները ինքնակոչ են և կարող են վտանգել մեր պահանջատիրությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արևմտահայերի ազգային համագումարի խորհրդի անդամ Սևակ Արծրունին:

«Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն այդ ուղղությամբ, քանի որ ինքնահռչակ գործունեությունը վտանգավոր նախադեպ են որով այդ կազմակերպությունները կարող են շահագործվել Թուրքիայի կողմից»,- ասաց բանախոսն՝ ավելացնելով.

«Այսպիսի կազմակերպությունները սխալ են տակտիկական առումով, և չեն կարող Սահմանադրության և միջազգային օրենքների հիման վրա իրենց վրա վերցնել տարածքային ամբողջականության պահանջատիրությունը»:

Սևակ Արծրունու խոսքով՝ Արևմտահայության ազգային համագումարը Հայոց ցեղասպանության և արևմտահայության իրավական, պատմական նկատառումների մասին հուշագիր է ներկայացրել, որն ուղարկվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին.

«Հուշագրի հիմնական գաղափարը սա է՝ մենք շարունակելու ենք բնակվել մեր հայրենիքում: Այսօր Արևմտյան Հայաստանի տարածքում 2 միլիոն արևմտահայ է ապրում, թե որքան հայ կսկսի ապրել այդ տարածքներում՝ մեր պայքարը ցույց կտա: Այնտեղ, որպես հայ ապրել այսօր հնարավոր չէ: Այնտեղ ապրող հայերը մշակութային և քաղաքական ինքնության իրավունքից զրկված են, ապրում են հիմնված պատմական հիշողության վրա: Մեր պահանջն է, որ Թուրքիայում արևմտահայերին իրենց հայկական ինքնությամբ ապրելու հնարավորություն տան»,- ասաց Սևակ Արծրունին՝ ընդգծելով, որ ներկայացված հուշագիրը պատրաստ է նաև իրավական գործընթացների:

aysor.am

Պահանջատիրությունը հակասո՞ւմ է ՀՀ Սահմանադրությանը

Թուրքիայից պահանջատեր լինելու հետ կապված ՀՀ Սահմանադրության հետ կապված հակասություն կա. այսօր «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում հայտարարեց պատմաբան Վահան Մելիքյանը. «Խնդիրն այն է, որ պետք է հստակեցվի՝ ո՞վ է ՀՀ երրորդ հանրապետության իրավահաջորդը: Եթե ԽՍՀՄ-ն է, ապա պահանջ ներկայացնելու իրավունք մենք չունենք»:

Փարիզում օրերս տեղի է ունեցել Արեւմտահայերի ազգային խորհրդի 4-րդ համագումարը, եւ ընդունվել է Թուրքիայի ժողովուրդներին ուղղված հռչակագիր: Արեւմտահայերի խորհրդի անդամ Սեւակ Արծրունիի վստահեցմամբ՝ հարյուր քվեարկողներից եղել է ընդամենը մեկ դեմ ձայն, այն էլ՝ տեխնիկական հարցերի պատճառով՝ հայերեն թարգմանությունը չի եղել, տեքստը չի հասկացվել:

Պարոն Արծրունին նաեւ նշեց, որ հռչակագրով իրենք անգամ պատրաստ են դատի տալ Թուրքիային ու ճնշումների գնալ կամ երկխոսության միջոցով հասնել նրան, որ այնտեղ ապրող հայությունն իր հայրենիքում իր կենսագործունեությունը վերականգնի. «Ցեղասպանությունից բացի, կարեւոր է հայրենազրկումը: Թուրքիայում այսօր ապրում է 4 մլն արեւմտահայ: Որպես հայ՝ այնտեղ ապրել հնարավոր կլինի, եթե Թուրքիան ընդլայնի նրանց մշակութային եւ իրավական իրավասությունը: Նրանք, ճիշտ է, դավաճանել են մեր լեզուն ու կրոնը, սակայն չեն դավաճանել մեր հողին: Մենք մտադիր ենք, ճնշումներ գործադրելով, բարեկամանալով կամ թշնամությունն ավելի կազմակերպված դրսեւորելով ընդդեմ Թուրքիայի, նրանց ինքնությունը պահպանել ու այնտեղ ապրելու հնարավորությունը ավելի խորացնել»:

Բացի այդ, Արեւմտահայերի ազգային խորհրդն իր հռչակագրում նշում է՝ անմիջապես պետք է բացվի ՀՀ սահմանը. «Հակառակ դեպքում սահմանից այն կողմ ինչպես է հնարավոր որպես հայ ապրել: ՀՀ տնտեսության ու ժողովրդագրական աճի առումով եւս դա շահեկան է: Համագումարը լուծում է իրավատեր լինելու հանգամանքը»:
Ի դեպ, հռչակագրի մեջ նշված չէ՝ չանաչել Հայոց ցեղասպանությունը, փոխարենը նշված է, որ պետք է լինենք պահանջատեր եւ գտնենք խնդրի լուծումները: Հռչակագիրը ֆրասնահայ դեսպանի միջոցով հանձնվել է նաեւ Էրդողանին:
a1plus.am

Ինքնահռչակ կազմակերպությունները մեր պահանջատիրությունը վտանգի տակ կդնեն. Սևակ Արծրունի
Դրանք ինքնակոչ կազմակերպություններ են և կարող են Թուրքիայի կողմից ստեղված խամաճիկային կառույցներ լինել: Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն այդ ուղղությամբ, քանի որ ինքնահռչակ գործունեությունը վտանգավոր նախադեպ է, որով այդ կազմակերպությունները կարող են շահագործվել Թուրքիայի կողմից: Դրանք ոչ իրատեսական և ոչ իրավական հիմքեր ունեն, որոնց պատճառով կարող է վտանգվել նաև մեր պահանջատիրությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արևմտահայերի ազգային համագումարի խորհրդի անդամ Սևակ Արծրունին՝ անդրադառնալով վերջին շրջանում ստեղծված Արմտյան Հայաստանի ազգային ժողով, կառավարություն և մի շարք այլ ոչ հասկանալի կազմակերպություններին:

Սևակ Արծրունու խոսքով` արևմտահայերի ազգային համագումարը նման կազմակերպությունների հետ մրցակցային խնդիր չունի: «Այսպիսի կազմակերպությունները սխալ են տակտիկական առումով, և չեն կարող Սահմանադրության և միջազգային օրենքների հիման վրա իրենց վրա վերցնել տարածքային ամբողջականության պահանջատիրությունը»,- ասաց Սևակ Արծրունին: Վերջինս հայտարարեց, որ Արևմտահայության ազգային համագումարը Հայոց ցեղասպանության և արևմտահայության իրավական, պատմական նկատառումների մասին հուշագիր է ներկայացրել:

«Հուշագրի հիմնական գաղափարը սա է. մենք շարունակելու ենք բնակվել մեր հայրենիքում: Արևմտահայերը քաղաքակրթական գործունեությունը շարունակելու են իրենց հայրենիքում: Թե ինչպե՞ս ենք կորցրել մեր տարածքները, ի՞նչ միջոցներով, մենք վաղուց տվել ենք այդ նկատառումները»,- ասաց Սևակ Արծրունին՝ հաելելով, որ արևմտահաությունը շարունակելու է իր կյանքն իր հայրենիքում: «Այսօր Արևմտյան Հայաստանի տարածքում 2 միլիոն արևմտահայ է ապրում, թե որքան հայ կսկսի ապրել այդ տարածքներում, մեր պայքարը ցույց կտա: Այնտեղ, որպես հայ ապրել այսօր հնարավոր չէ: Այնտեղ ապրող հայերը մշակութային և քաղաքական ինքնության իրավունքից զրկված են, ապրում են հիմնված պատմական հիշողության վրա: Մեր պահանջն է՝ թե բանակցելով, թե նույնիսկ բարեկամանալով, հասնել նրան, որ Թուրքիայում արևմտահայերին իրենց հայկական ինքնությամբ ապրելու հնարավորություն տան:

Սևակ Արծրունու խոսքով` աշխարհում բազմաթիվ արևմտահայեր ցանկություն ունեն վերադառնալ և ապրել իրենց պատմական հայրենիքում: «Հուշագիրը պատրաստ է իրավական գործընթացների»,- նշեց նա` ընդգծելով, որ իրենց պահանջի եզրույթներից մեկն էլ հայ թուրքական սահմանի բացումն է: «Առաջին քայլով պետք է սահմանը բացվի, բայց դրանից առաջ իրավատեր լինելու խնդիր կա, որը պետք է լուծվի»,- ասաց նա: Նշենք, որ վերոնշյալ հուշագիրն ուղարկվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Newsbook.am

Էրդողանին հանձնվել է Արևմտահայության ազգային 4-րդ համագումարի հուշագիրը

Վերջերս Փարիզում տեղի է ունեցել Արևմտահայության ազգային 4-րդ համագումարը, որի ժամանակ անդամների կողմից ստեղծվեց հուշագիր, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեցին Արևմտահայերի ազգային համագումարի խորհրդի անդամ Սևակ Արծրունին, պատմաբան Վահան Մելիքյանը:

«Հուշագիրը կայանում է նրանում, որ մենք շարունակելու ենք մեր հայրենիքում բնակվելու գործընթացը: Արևմտահայության հայրենիքի զգալի մասը գտնվում է Թուրքիայի տարածքում: Արևմտահայության համար իր հայրենիքը պատմական տերմին չէ, այլ ռեալ տարածք, հողակտոր, որում պետք է ապրի: Թուրքերը ոչ միայն մեզ տեղահանել ու կոտորել են, այլև մեր հայրենիքն են վերացրել, տիրացել են մեր հարստությանը, մշակույթի կոթողներին ու վերացնում են դրանք: Համագումարը հաստատում է այս փաստը»:

Համագումարը ունի փաստաբանների խումբ, որը պատրաստ է արևմտահայերի շահերը պաշտպանի, նշեց Սևակ Արծրունին: «Մենք ունենք փաստաբանների խումբ, որում կան նաև թուրք փաստաբաններ, որոնք պատրաստ են պաշտպանելու արևմտահայերի շահերը: Նրանք ամեն բան կանեն, որ արևմտահայերը վերադարձնեն իրենց հայրենիքը, հողերն ու մշակույթի կոթողները: Արևմտահայության միակ պանաջը իրենց հայրենիքը վերադարձնելն է»:

Մեր հայրենիքում այսօր ապրում է ավելի քան 2 միլիոն արևմտահայ, նշեց Սևակ Արծրունին: «Թե քանի արևմտահայ է պատրաստ ապրելու այս տարածքներում՝ դա կախված է մեր պայքարից: Մեր պայքարի առաջին քայլը այն պետք է լինի, որ արևմտահայերը կարողանան հայրենիքում ապրել որպես հայ, ոչ թե այնպես ինչպես հիմա: 6 միլիոնից ավել արևմտահայ ժառանգներ կան ամբողջ աշխարհում: Այս 6 միլիոնից շատերը կվերադառնան իրենց հայրենիք»:

Արևմտահայության պահանջներից մեկն է նաև թուրք-հայկական սահմանի անհապաղ բացումը, շեշտեցին բանախոսները: «Սահմանը պետք է բացվի անհապաղ, քանի որ հայերը ավելի մոտ պետք է լինեն իրենց հայրենիքին: Ինչպեն նաև Հայաստանի տնտեսական աճ կապահովի այս գործընթացը»:
Հուշագիրը Ֆրանսիայի դեսպանի միջոցով արդեն հանձնվել է Էրդողանին, ու տարածվել արդեն լրատվամիջոցներում, նշեց Վահան Մելիքյանը: «Մեզ՝ արևմտահայերիս, Ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտ չէ: Մենք պահանջում ենք մեր հայրենիքի, տների, հողերի վերականգնումը Թուրքիայից: Հուշագրում Ցեղասպանության ճանաչման մասին խոսք չի եղել»:

araratnews.am