- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Չինական Գարնան տոնին հայ աշակերտները 600 ամանորյա բացիկ նվիրեցին

Փետրվարի 19-ին Դպրոց-կենտրոնների միության և ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից համատեղ իրականացվող Չինական Գարնան տոնին նվիրված ամանորյա բացիկների ցուցահանդեսն ամփոփվեց Հայաստանի ազգային պատկերասրահում: Ցուցահանդեսին ներկայացված էր Երևանի և ՀՀ մարզերի դպրոցների աշակերտների կողմից պատրաստված շուրջ 600 ամանորյա բացիկ:

Միջոցառմանը ներկա էին Դպրոց-կենտրոնների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Թիան Էրլունը, ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը և չինական կողմի տնօրեն Յան Մեյխուան, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, ՀՀ դպրոցների տնօրեններ, ծնողներ, ուսուցիչներ և աշակերտներ: Ցուցահանդեսին ամանորյա բացիկներ ներկայացրած բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և խրախուսական մրցանակներով: