Գլխավոր » Regions, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

Ադրբեջանի «սև ցուցակում» են ներառվել 5 լատինամերիկացիներ

Մայիս 17, 2017թ. 00:54

Ադրբեջանի ԱԳՆ-ն  սև «ցուցակում» է ներառել 4 բոլիվիացի պատգամավորների և 1 ուրուգվայցի իրավապաշտպանի`սահմանադրական հանրաքվեի ժամանակ Արցախ այցելելոու համար, գրում է Asbarez-ը։ «Սև ցուցակում» ներառված ուրուգվայցի իրավապաշտպան Օսկար Լոպես Գոլդարասենան այս կապակցությամբ կոշտ  հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ բողոքի դիմում է ներկայացրել  Ուրուգվայի կանցլերին և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտին:

«Հասկանում եմ, որ շատ մարդիկ տեղյակ չեն՝ ինչ է կատարվում Կովկասում և Լեռնային Ղարաբաղում՝ հայկական բնակչություն ունեցող երկրում, որը անկախացել է 25 տարի առաջ պատմության կամքով և ժողովրդի ընտրությամբ»,-ասել է իրավապաշտպանը:

Նա նաև շեշտել է, որ ժողովրդավարական, պետական կառուցվածք ունեցող Արցախում հարգում են մարդու իրավունքները, այստեղ գործում է ուղիղ ժողովրդավարության մեխանիզմ, որն աշխատում է: «Կա երկիր, որը աշխարհի ոչ մի երկրի կողմից ճանաչված չէ, բայց գոյություն ունի: Եվ կա Ադրբեջանը, որը հարձակվում է նրա վրա:

Բնակչությունը վտանգի մեջ է գտնվում՝ դառնալով ռազմական հանցագործությունների զոհ: Հարյուրավոր միջազգային դիտորդներ, որոնց թվին պատկանում եմ նաև ես, հաստատել են այն, ինչ գրում եմ: Որպեսզի չճանաչենք այն անկախ պետություն, մեզ՝ որպես սպառնալիքի ձև,  ներառում են «սև ցուցակում» »,-հավելել է Գոլդարասենան: Իրավապաշտպանը հույս է հայտնել, Ուրուգվայը չի ընդունի «սև ցուցակների» պրակտիկան և կճանաչի Արցախի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետություն:

aravot.am

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն