22 Մայիս 2018

Մայիս 22, 2018թ. 23:58
Հարութ սասունյան

Սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 11-ին, հայտարարել է, որ երկրորդ օրենսդիր մարմին է ստեղծվելու Հայաստանում`սփյուռքահայերին ներկայացնելու համար: Սա գրավիչ գաղափար է, սակայն նորույթ չէ: Հետաքրքիր է, որ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը 2011 թ. հունվարի 30-ին Լոս Անջելես կատարած իր այցելության ժամանակ հանդես եկավ համանման […]


Մայիս 22, 2018թ. 19:38
Էդուարդ շարմազանով

Հարցազրույց ԱԺ փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ -Ինչպե՞ս կբնորոշեք առկա իրավիճակը. արտահերթ ընտրություններին  ՀՀԿ-ն կմասնակցի՞, կպայքարե՞ք իշխանության գալու համար: – Մեր երկրում ներքաղաքական զարգացումները թևակոխել են նոր փուլ. կա նոր կառավարություն և նոր ընդդիմություն, այսինքն՝ մենք: Ես հուսով եմ, որ թե կառավարությունը, թե ընդդիմությունը կգործեն բացառապես Հայաստանի ու Արցախի պետական ու ազգային շահերից ելնելով: Մենք որպես […]


Մայիս 22, 2018թ. 15:37
Սուրեն Սարգսյան

Ջորջ Սորոսը և Դոնալդ Թրամփը անձնական թշնամիներ են:  Վերջերս մի քանի «անտեղյակ» գրառում տեսա Սորոսի և Թրամփի «նույն գծի մեջ լինելու» մասին: Ցանկանում եմ մի հստակեցում անել: Սորոսի գիծը ամերիկյան գիծ չի: Սորոսը և Թրամփը թշնամիներ են: Անձնական թշնամիներ: Ընտանեկան թշնամիներ: Վաղուցվա թշնամիներ: Գաղափարական թշնամիներ: ԱՄՆ նախագահի և Սորոսի հարաբերությունները երկար եմ ուսումնասիրել, սրա վերաբերյալ […]


Մայիս 22, 2018թ. 14:10
սահման +

Նախիջեւանի ուղղությամբ տիրող իրավիճակի մասին զեկույցը ցույց է տալիս, թե ինչու են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները հենց այդ հատված այցելել: Այս մասին մայիսի 22-ի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Տիգրան Բալայանը հիշեցրեց, որ, ինչպես արդեն հաղորդվել է, այս հատվածում ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է տանում, ինչը վտանգ է […]


Մայիս 22, 2018թ. 13:17
Մեսրոպ քահանա Արամյան

ԿՈՉ «ԱՅԲ» ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՓՈԽԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՒ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ «Այբ» ակումբի հարգելի անդամներ, «Այբ» հիմնադրամի և «Այբ» դպրոցի հարգարժան բարերարներ, «Այբ» դպրոցի և Արարատյան բակալավրիատի ծրագրում ընդգրկված դպրոցների սիրելի ղեկավարներ, ուսուցիչներ, աշխատակիցներ, աշակերտներ, շրջանավարտներ և ծնողներ, «Այբ» հիմնադրամի սիրելի աշխատակիցներ, Հայաստանը կրթությամբ վերափոխելու գործին հավատացող գաղափարակիցներ և նվիրյալներ, Ավելի քան տասներկու տարի […]


Մայիս 22, 2018թ. 12:05
Տիգրան Բալայան

Արցախի մասնակցությունը բանակցություններին, դա պարտադիր պայման է հստակ, հավասարակշիռ և տևական խաղաղությանը հասնելու համար։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։ «Մեր խնդիրն այսօր հետևյալն է, որ Ադրբեջանի իշխանությունը, որը 2003 թվականից բանակցում է Ադրբեջանի անունից, հստակ գիտակցի, որ տևական, ամուր կարգավորմանը հասնելու ճանապարհը Ղարաբաղի հետ ուղիղ նստել բանակցելն է», […]


Մայիս 22, 2018թ. 11:55
Արսեն

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է ոլորտում կոռուպցիոն դրսևորումների առկայության դեպքում հայտնելazdarar@moh.am էլ-հասցեով: Այս մասին նախարարը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: <<Խնդրում եմ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր առնչվել են կամ այսուհետ կառնչվեն կոռուպցիոն որևէ դրսևորման հետ առողջապահության նախարարության կամ դրա ենթակայության տակ գտնվող կառույցների կողմից կատարվող գնումների, մրցույթների, լիցենզավորման և տեսչական […]


Մայիս 22, 2018թ. 11:28
Գարիկ Քեռյան

Հետխորհրդային ժամանակաշրջանում բազում սխալներ են թույլ տրվել գրեթե բոլոր ոլորտներում: Ժամանակի հրամայականն է արագ, առանց հապաղելու ու ավելորդ քննարկումների վերականգնել քանդվածը: Կոչ եմ անում նոր իշխանություններին սեպտեմբերի մեկից վերականգնել միասնական տասնամյա միջնակարգ դպրոցը: 12 ամյա կրթությունը, հիմնական և ավագ դպրոցների բաժանումը սպանում է միջնակարգ կրթությունը: Նույնիսկ ապացուցման կարիք չկա: