4 Մայիս 2018

Մայիս 4, 2018թ. 23:51
Գագիկ Մինասյան

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր  ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ -Մայիսի 2-ին ԱԺ լիագումար նիստում կազմակերպված սուր հարց ու պատասխանից հետո ՀՀԿ-ներժեց վարչապետի պաշտոնում  Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրումը, մինչդեռ մեկ օր անց  կայացրեցիք որոշում՝ պաշտպանել ժողովրդի և ԱԺ 35 պատգամավորների կողմից առաջադրված թեկնածուին։  Հարց է առաջանում ՝ի՞նչը ստիպեց  ՀՀԿ-ին  մեկ օր անց մտափոխվել:  -Ամեն ինչ շատ պարզ է, պետք չէ […]


Մայիս 4, 2018թ. 23:18
ալեքսանդր իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով,  մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի ընտրությանը ոչինչ չի խանգարի: Նա նաև այլ կանխատեսումներ արեց,  որոնք առնչվում են վարչապետի ընտրություններին հաջորդող փուլին: ՙՙԵթե անգամ պարոն Փաշինյանը ձեռք բերի մի շարք ՀՀԿ-ականների աջակցությունը, միևնույնն է, նա ստիպված կլինի կոալիցիա կազմել, համաձայնություններ ձեռք բերել Ծառուկյան դաշինքի, ՀՅԴ-ի հետ և, ստիպված կլինի այդ համաձայնությունները կատարել: Իսկ սա […]


Մայիս 4, 2018թ. 21:28
վիգեն հակոբյան

Հարցազրույց քաղաքական տեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ – ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը խորհրդարանական  բոլոր ուժերը, կարծես թե, համարում են անխուսափելի, ու հիմա խնդիրը  ժամկետների հստակեցման մեջ է, ե՞րբ կազմակերպել: Արդյոք, բոլոր խաղացողների շահերի՞ց է բխում, որ ընտրությունները շուտափույթ կազմակերպվեն:   -Նախ ես այն կարծիքին չեմ, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անխուսափելի են:   Չնայած հեղափոխական ընդդիմությունը, նրա կողքին կանգնած […]


Մայիս 4, 2018թ. 16:46
համաժողով+

Երևանում տեղի ունեցավ  ՏՏ ոլորտի ժամանակակից միտումներին նվիրված միջազգային համաժողովը, որին մասնակցում էին  հեղինակավոր գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսրայելից, Դանիայից, Հունաստանից, ինչպես նաև շուրջ 200 երիտասարդ գիտաշխատողներ Հայաստանից և Ռուսաստանից։ Միջազգային համաժողովը նվիրված էր ԽՍՀՄ-ում համակարգային ծրագրավորման հիմնադիրներից Վիկտոր Իվաննիկովի հիշատակին և կրում էր «Իվաննիկովյան ընթերցումներ» խորագիրը։ Ռուսական գիտությունների ակադեմիայի  Վ․ Պ․ Իվաննիկովի անվան Համակարգային […]


Մայիս 4, 2018թ. 16:33
Կարեն Քոչարյան, Արմեն Բադալյան

«Գործարարները միշտ սովորություն են ունեցել Հայաստանում լինել իշխող քաղաքական ուժի կողքին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ վերլուծելով հարցը, թե արդյո՞ք կհաջողվի Նիկոլ Փաշինյանին այնպես անել, որ խորհրդարանում գործարարներ չլինեն: «Ապագա խորհրդարանում գործարար ոչ մի ուժից չպետք է լինի, որովհետև գաղտնիք չէ, որ գործարարներն ուղղակի փողով գնում են տեղերը, և դա […]