2 Մայիս 2018

Մայիս 2, 2018թ. 12:58
Կարեն Ասլանյան

Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը հնարավորություն ստացավ բրոնզե մեդալի համար գոտեմարտ անցկացնել Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Միակ սփոփիչ գոտեմարտում 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 5:3 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլման Մուխտարովին: Երեկոյան մրցահերթում հայ ըմբիշը բրոնզե մեդալը կվիճարկի լեհ Դավիդ Կարեցինսկու հետ:    


Մայիս 2, 2018թ. 12:50
Վլադիմիր Ջաբարով

Հայաստանում քաղաքական ճգնաժամի ուժային լուծման տարբերակը, որի կոչ է արել ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, անթույլատրելի է եւ կասկածի տակ է դնում վարչապետի ընտրության օրինականությունը։ Երկրին լուրջ հետեւանքներ են սպասվում, այդ թվում՝  արտաքին քաղաքակության ոլորտում։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Չի կարելի […]


Մայիս 2, 2018թ. 11:02
ցույց 1

Ցուցարարները փակել  Երևան-«Զվարթնոց» օդանավակայան ճանապարհը։ Մի քանի քաղաքացիներ սկսեցին վիճել ցուցարարների հետ։ Ոստիկանները փորձեցին հանդարտեցնել և խնդրեցին ցուցարարներին ճանապարհ տալ վարորդներին։ Ոստիկանները ցուցարարներին հորդորում են բացել ճանապարհը, բայց ցուցարարները հրաժարվում են։


Մայիս 2, 2018թ. 10:24
գագիկ մակարյան

Հայաստանում խոշոր բիզնեսը, որը միահյուսվել է իշխանության հետ, պետք է երաշխավորվի վենդետայից։ Այսպիսի կարծիք ապրիլի 30-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պետք է ամրագրի, որ նրա հնարավոր հաղթանակը վարչապետի ընտրություններում  սպառնալիք չի ներկայացնում Հանրապետական կուսակցության անդամների հետ կապված խոշոր բիզնեսներին։ […]


Մայիս 2, 2018թ. 09:56
ցույց

Երևանի տարբեր հատվածներում մայիսի 2-ի վաղ առավոտից մեկնարկել են Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության ակցիաները: 09:31 – Ոստիկանությունը հորդորում է Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում հավաքված քաղաքացիներին բաց անել ճանապարհը և վերականգնել բնականոն երթևեկությունը:  09:11 – Դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը փակել են մի խումբ քաղաքացիներ: Նրանց շարքում են աշակերտներ, ովքեր հայտարարել են, որ դասադուլ […]


Մայիս 2, 2018թ. 09:46
պն

Ելնելով երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ՀՀ ՊՆ-ը և ԶՈւ-երը շարունակում են 24 ժամյա ռեժիմում լիարժեք իրականացնել իրենց առջև դրված խնդիրները և ապահովել մեր հայրենիքի պաշտպանությունը: Անհրաժեշտ է ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը հանրապետության ողջ տարածքում: Այդ տեղաշարժերը պետք է լինեն առանց որևէ խոչընդոտի, անարգել և ճիշտ ժամանակին: ՀՀ ՊՆ հայտարարություն


Մայիս 2, 2018թ. 09:14
Թոֆիկ Զուլֆուգարով

Ադրբեջանական «Թուրան» գործակալության «Դժվար հարց» ծրագրին տված հարցազրույցում Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մեկնաբանել է հայաստանյան իրադարձությունները և դրանց հնարավոր ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված՝ նա կարծիք է հայտնել, թե հայաստանյան գործընթացները շատ լուրջ ազդեցություն կունենան Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի վրա: «Եթե Ռուսաստանը լքի Հայաստանը, ապա հայերը հույսը կդնեն […]


Մայիս 2, 2018թ. 09:05
ԵՄ

Եվրամիությունը վերահաստատում է աջակցությունը Հայաստանին՝ բարգավաճ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր ջանքերում: Այս մասին ասված է Եվրամիության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցի հայտարարությունում: Միաժամանակ, Եվրամիությունը երեկ երեկոյան հրապարակած հայտարարությունում անչափ կարևորում է, որ «ներգրավված բոլոր կողմերը, այդ թվում՝ իրավապահ մարմինները և հավաքների ու խոսքի իրենց իրավունքը իրացնողները, խուսափեն առճակատումից և զսպվածություն ու պատասխանատվություն ցուցաբերեն, ինչպես […]


Մայիս 2, 2018թ. 04:02
++

Այն, որ իրավիճակ է փոխվել, դրա ամենից ակնհայտ, փաստացի կատարված արտահայտությունը պետության ղեկավարի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Դրա փաստացի արտահայտությունը փողոցներ ու հրապարակներ ելած հայրենակիցներն են, հասարակության մի զգալի մասը: Ո՞րն է քաղաքական ուժերի խնդիրը նման պայմաններում: Ընկալել իրավիճակը, գնահատել համարժեք, նստել բանակցությունների, քննարկումների ու գալ փոխընդունելի համաձայնության՝ իրավիճակից ելնելու ուղիների ու քայլերի վերաբերյալ: […]


Մայիս 2, 2018թ. 03:37
Tigran Hakobyan

Նորից խոսելու եմ փոխզիջման մասին: Չգիտեմ, ինչպես, ինչի շուրջ, ինչ պայմաններով, ինչ ժամկետով, ում միջոցով: Բայց եթե փոխզիջման ճանապարհը չանցնեք, եթե ազատ քաղաքացուն նորից փորձեք դարձնել հլու հնազանդ հպատակ՛ հետեւանքները կործանարար կլինեն բոլորի համար: Մարդիք նորից կսրբեն արցունքները, կազատեն փողոցներն ու հրապարակները, կզսպեն զայրույթն ու հիասթափությունը, ու, անիծելով երկիրն ու հայի բախտը, կշարունակեն քրտնաջան աշխատել […]