Գլխավոր » Infowar, Լրահոս, Վերլուծական, Տեղեկատվական անվտանգություն

Տեղեկատվական վտանգավորություն

Մարտ 20, 2010թ. 12:45

20091213-megaphoneՈչ վաղ անցյալում, ավելի ստույգ, 90-ականների սկզբին, երբ դեռ չէր ավարտվել Արցախյան պատերազմը, երբ կռիվների մեջ դեռ նոր-նոր էր կազմավորվում Հայոց կանոնավոր բանակը, ոչ անհայտ քաղաքական գործիչներից մեկը շրջանառության մեջ դրեց «անպաշտպանվածությունը մեր պաշտպանվածությունն է» կարգախոսը: Ասել կուզի` եթե մենք մարտունակ, կանոնավոր բանակ չունենանք, ապա մեզ հետ պատերազմելու կարիք էլ չի լինի: Այս «թեզի» ճշտի ու սխալի մեջ խորանալու նույնիսկ հարկ էլ չկա այսօր, երբ բոլորիս համար պարզ է` անպաշտպան լինեինք` մեզ կերել էին:

Ինչու հիշատակեցի սա: Որովհետև երբ նայում ես Հայաստանի ներկայիս տեղեկատվական «համակարգին», ակնհայտ է, որ այն հիմնականում և մեծ մասամբ զբաղված է «ներքին պատվերների» շուկայում` ով ում, ինչ, որտեղ և այլն: Նայած պատվերի: Այս առումով, բոլորովին անկարևոր են դառնում Հայաստանի ապագայի, ժողովրդի բախտով մտահոգության մասին երբեմնակի հիշատակությունները. Դրանք հաճախ նույնիսկ քողի տպավորություն են թողնում:

Խոսքը արտաքին տեղեկատվական իբր գոյություն ունեցող համակարգի մասին է, որն զբաղված է, ինչպես հիմա ընդունված է ասել, տեղեկատվական անվտանգության հարցերով: Այ, հենց այս տեղեկատվական անտանգությանը նայելիս էլ ակամա հիշում ես, որ «անպաշտպանվածությունը մեր պաշտպանվածությունն է»:

Մինչդեռ անհրաժեշտ է պետականորեն ձևավորված տեղեկատվական անվտանգության քաղաքականություն, այնպիսին, ինչպիսին ունի Ադրբեջանը: Հարևան երկրի լրատվամիջոցները ամեն մի առիթով, ամեն մի իրադարձության կապակցությամբ միահամուռ ուժերով այնպիսի միջազգային աղմուկ են բարձրացնում, հորինած «փաստեր» շրջանառում, որ ակնբախ երևում է` սրանց հովանավորում է պետությունը: Հո գաղտնիք չէ՞, որ ժամանակակից աշխարհում, ուր թեկուզ շինծու, բայց ամեն ինչ պայմանավորում են միջազգային հանրության կարծիքով, ամենակարևոր զենքը տեղեկատվությունն է: Սակայն մեր իշխանությունները, կարծես, այդ ամենին հակազդելու  մտադրություն էլ չունեն: Սա փաստորեն չթաքցրեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը` լոնդոնյան իր հայտնի ելույթից հետո պատասխանելով բարոնուհի Քերոլայն Քոքսի հարցին:

Սակայն ադրբեջանա-թուրքական` հակահայկական կազմակերպված քարոզչությանը պիտի համարժեք պատասխան տալ: Հետո՞ ինչ, որ մենք ճիշտ ենք. Ադրբեջանն իր սուտը ճշտի տեղ է անցկացնում և այնպիսի քարոզչական հնարքներով, որոնց սովոր է եվրոպացին: Իսկ մեր լռությունը կամ հատուկենտ ձայները ոչինչ որոշել չեն կարող: Թե չէ ելույթներում հնչող քարոզչական պատերա՟զմ, չգիտեմ ի՟նչ…

Ավիկ Մարության

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Infowar, Լրահոս, Վերլուծական, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն