Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Սիսի կաթողիկոսության նստավայրը վերադարձնելու հայցը առաջին իրավական քայլն է

Մայիս 19, 2015թ. 14:20
Սիս նստավայր

Հայոց ցեղասպանության ընթացքում հայերից բռնագրաված Սիսի կաթողիկոսության նստավայրը վերադարձնելու` Թուրքիային ներկայացված դատական հայցը առաջին իրավական քայլն է հայերին այդ երկրում պատկանող ողջ ունեցվածքը հետ ստանալու ճանապարհին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
«Դա մեր եկեղեցու նստավայրն էր: Իրավական առաջին քայլին պետք է հետեւի բոլոր եկեղեցիները, վանքերը, եկեղեցուն առնչվող մյուս ունեցվածքը վերադարձնելու պահանջը: Դրան էլ, իր հերթին, կհաջորդի նաեւ անձնական գույքը վերադարձնելու պահանջը: Մենք պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք»,- նշել է Արամ Առաջին կաթողիկոսը:
Իսկ եթե Թուրքիայի Սահմանադրական դատարանը, այնուհանդերձ, մերժի Կիլիկիո կաթողիկոսության պահանջը, ապա դա «է՛լ ավելի կխորացնի այն անջրպետը, որ կա Թուրքիայի եւ 10-միլիոնանոց հայ Սփյուռքի միջեւ»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն