Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Պահանջատիրությանը, այո, պետք է լինի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում. Վահան Շիրխանյան

Մարտ 4, 2015թ. 20:51
Վահան Շիրխանյան

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը “գաղտնազերծեց” նոր ընդդիմության կոդավորված ստարտեգիական պլանը ու հայտարարեց, թե կգան ուժեր՝ “Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ առած”:
Ի՞նչ մեսիջ էր թաքնված Տեր-Պետրոսյանի այս խոսքերի տակ. Ռուսատանին էր հաճոյանո՞ւմ՝ ներկայանալով որպես ՌԴ նախագահի շահերով մտահոգ գործիչ: ArmarLur.com-ի թղթակցի հարցին ի պատասխան աշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ասաց.

“2007-ից մինչ այսօր հիշենք, քանի՜, քանի նման կանխատեսումներ է արել Լևոն Տեր-Պետրոսյանը, որոնցից և ոչ մեկը չի իրականացել:Այս կանխատեսումը ևս դրանցից մեկն է:

Օրերս էլ հայտարարեց, թե Հայոց ցեղասպանության հռչակագրի ընդունմամբ աշխարհի երկրները մեզանից երես կթեքեն, Թուրքիան էլ չգիտեմ, թե ինչե՜ր կանի: Ես վստահ եմ՝ աշխարհի երկրները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը, հռչակագիրը ևս կընդունեն որպես իրողություն, իսկ Թուրքիան, որն այսօր շատ ավելի մտահոգ է, վախենում է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքից, շատ ավելի մտածում է, թե ի՞նչ է անի այդ ուղղությամբ, քան մտածում է հռչակագրի մասին:

Բացի այդ, ես համարում եմ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հռչակագիրը դեռ մի բան էլ մեղմ է գրվել, որ այն պետք է լիներ ավելի խիստ, ավելի պահանջկոտ:
Պահանջատիրությանը, այո, պետք է լինի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում: Որովհետև մենք երկիր ենք կորցրել, հայրենիք, ցաքուցրիվ ենք եղել աշխարհով մեկ, ինչի պատճառը թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունն է: Ու այսօր ասել՝ եկեք ամեն ինչ մի կողմ դնենք, հաշտվե՞նք, նրանց նախապայմանները ընդունենք ու Ղարաբաղն էլ Մադիդյան սկզբունքների հիման վրա հանձնենք Ադրբեջանի՞ն: Ինչպե՞ս կարելի է նման բան մտածել: Դա երբեք լինել չի կարող”-ասել է Վահան Շիրխանյանը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն