Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Ութերորդ զոհ չպետք է լինի, պետք է ապացուցենք, որ մենք հզոր ժողովուրդ ենք

Հունվար 21, 2015թ. 20:00

«Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում: Սգում ենք ամենքս այս դժվարին պահին: Միասնաբար պետք է դիմակայենք այս ողբերգությանը, որը ցնցեց ամենքիս»:

Հավաքվել ենք հրաժեշտ տալու այն մանկանը, որը այս 7 օրերին մեր բոլորի ուշադրության կենտրոնում էր: … Երկնքում ավելացավ ևս մեկ հրեշտակ: Աստված այնպես տնօրինեց, որ ինքը միանա իր ընտանիքին: Եվ այսօր ընտանիքը Ավետիսյան խաղաղ, երկրային օթևանների մեջ է»,- ասել է Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի արարողության ժամանակ

«Սակայն ցավ, վիշտ, կսկիծ կա մեր սրտերում: Ես կուզեի լինել պարզ մարդ, և կանգնած եկեղեցու անկյունում՝ աղիողորմ լացել, բայց դրա իրավունքը չունեմ, զրկված եմ այդ իրավունքից: Եվ իմ պարտականությունն ու պարտավորությունն է՝ ձեզ բոլորիդ մխիթարել»,- նկատեց նա:

«Հզոր ժողովուրդ ենք մենք և այդ հզոր ժողովրդի զավակներն ենք մենք, որ կարողացանք այս վիշտը տանել և տանում ենք տոկունությամբ, համբերությամբ, խաղաղությամբ: Եվ այս մանուկը՝ յոթերորդ զոհը, այսօր երկնքից մեզ պատգամ է ուղարկում՝ ասելով՝ հանգիստ եղեք, խաղաղ եղեք, ապահով եղեք՝ մենք ապահովության մեջ ենք: Հետևաբար այսօր և վաղը մենք մեր վիշտը պետք է տանենք լուռ և աղոթքով՝ առանց ցնցումների, առանց ավելորդ արտահայտությունների: Որովհետև մանուկն ասում է մեզ այսօր՝ ութերորդ զոհ չպետք է լինի, ութերորդ մարդուն վնաս չպետք է լինի, քիթը չպետք է արյունոտվի՝ անկախ դավանանքից, ազգությունից»,- ասաց Սրբազանը՝ ավելացնելով, որ բոլորի՝ ուզողներին-չուզողներին պետք է ապացուցենք, որ մենք հզոր ժողովուրդ ենք:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն