Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

ԱԺ փոխնախագահը Ջաղինյանին առաջարկեց հանրային հեռուստառադիոընկերության եթերում ընդգրկել հոգևոր հաղորդումներ

Հոկտեմբեր 7, 2015թ. 15:59

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը` ներկայացնելով 2014 թ-ի գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը, նշեց, թե Հանրային հեռուստաընկերություն 2014 թ-ին շարունակել է հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությունը:

«Հանրային հեռուստաընկերությունը շարունակել է մեծացնել սոցիալ-տնտեսական , մշակութային և կրթական հաղորդումները, ինչպես նաև մեծացրել է հայրենական արտադրության փաստավավերագրական ֆիլմերի արտադրությունը: Ընդլայնվել է միջազգային հեռարձակումը, գործարկվել է նաև ինտերնետային կայքը, որը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր անկյուններից օնլայն հետևել մեր եթերին»,- ներկայացրեց Ջաղինյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին առաջարկեց հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների մեջ ընդգրկել հոգևոր հաղորդումներ:

«Հանրային հեռուստաընկերության գործառույթների մեջ պետք է մտնի նաև քաղաքացիների հոգևոր դաստիարակությունը: Գոհ ենք, որ կա «Շողակաթ» հեռուստաընկերությունը, որը Մայր Աթոռի օժանդակությամբ իրականացնում է հոգևոր հաղորդումների հեռարձակումը բայց համաձայնեք, որ Շողակաթը չունի հեռարձակման լավ տիրույթ, որ ունի Հանրային հեռուստառադիոընկերությունը: Այդ կապակցությամբ ունեմ առաջարկ. հնարավո՞ր է 2016 թվականին ընդգրկել Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների ցանկում հաղորդումներ, որտեղ մեր հոգևոր հայրերը կներկայացնեն Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը և ինչու չէ նաև երևելիները պատմությունները»,- առաջարկեց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ նման հաղորդումները կօգնեն նաև աղանդների դեմ պայքարում:

Ջաղինյանն ընդունեց Շարմազանովի առաջարկը և խոստացավ այդ ուղղությամբ աշխատանքներ տանել և նման հաղորդումներ ընդգրկել հաղորդումների մեջ:
tert.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն