Գլխավոր » Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ

Նախաճաշի բրդուճներ

Հոկտեմբեր 20, 2015թ. 13:25
Բրդուճ

Դուք ձանձրացե՞լ եք շիլաներից և չգիտե՞ք ինչ նախաճաշ առաջարկել ձեր ընտանիքի անդամներին: Ուրեմն առաջարկվող բաղադրատոմսը ձեզ համար է՝ արագ է պատրաստվում, և ամենակարևորը՝ տնեցիների սրտով կլինի:

Նախաճաշի բրդուճներ

16 կտոր սպիտակ հաց՝ տոստերի համար նախատեսված
8 կտոր խոզապուխտ (կարելի է նաև ցանկացած երշիկ)
1-2 լոլիկ
200գ սունկ
150-200գ պանիր
4 ձու
1ճ.գ. կարագ
Աղ, պղպեղ, կանաչի

1. Ութ կտոր հացից սուր դանակով միջուկները հանեք, մնում են հացի կեղևի շրջանակները: Ութ ամբողջական կտորները շարեք տապակի մեջ, չորսի վրա տեղադրեք հացի շրջանակները:
Լցրեք նախապես տապակած սունկը, համեմեք, ապա ավելացրեք մանր քերած պանիր:
2. Մնացած չորս կտոր հացին շարեք երկուական կտոր խոզապուխտ, ապա տեղադրեք հացի շրջանակը,
որի մեջ դրեք շրջանաձև կտրտած պոմիդոր, իսկ ուրաքանչյուր բրդուճին՝ մեկ թարմ ձու: Համեմեք,
ավելացրեք ձեր սիրելի կանաչին, ես ավելացնում եմ համեմ, ռեհանով ևս շատ համեղ է:
3. Տապակը դրեք ջեռուցում՝ 180 աստճանի տակ, թողեք՝ մինչև ձուն եփվի և պանիրը հալվի:
Քանի դեռ բրդուճները ջեռուցում են, կարելի է գործերն առաջ գցել՝ արագ ցնցուղ ընդունել կամ եղանակին և
տրամադրությանը հարմար հագուստ ընտրել (ինքս էլ եմ դա թողնում առավոտյան):

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն