Գլխավոր » Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ, Կիրակնօրյա էջ

Մսով կարկանդակ՝ չեբուրեկ

Հոկտեմբեր 22, 2015թ. 15:16
մսով կարկանդակ

Հաճախ տանը պատրաստելով որևէ ուտեստ, դժգոհում ենք, թե մեկ է՝ հասարական սննդի կետերինն ավելի համեղ է: Պարզապես երբեմն մեզ պակասում են խոհարարական չնչին խորամանկություններ:

Մեր թողարկումներում մենք կկատարենք նաև այդ կարգի բացահայտումներ: Օրինակ դուք գիտեիք՝ որպեսզի չեբուրեկի խմորը խրթխրթան լինի, հարկավոր է խմորի մեջ օղի ավելացնել: Բայց ամենը՝ հերթով:

Մեզանում տարածված այս համեղ կարկանդակի հեղինակային իրավունքը Ղրիմի թաթարներինն է, և բառացի նշանակում է հում կարկանդակ:

Եվ այսպես.

Չեբուրեկի խմորը.
Ալյուր՝ 600 գ
Ձու՝ 1 հատ
Ջուր՝ 300 մլ
Բուսայուղ՝ 4 Ճ. գդ.
0,5-ական թ. գդ. աղ և շաքարավազ
1 ճ. գդ. օղի:

Այս բաղադրատոմսով խմորը կարող ենք պարզապես հունցել կամ եփել: Մենք կանենք երկրորդ տարբերակով: Ջուրը, աղը և շաքարավազը լցնել թասի մեջ, դնել կրակին, հասցնել եռման, ավելացնել բուսայուղը, կրակն իջեցնել , անընդհատ խառնելով՝ որպեսզի գնդեր չառաջանան, քիչ-քիչ լցնել 0,5 բաժակ ալյուրը: Միատարր զանգված դառնալուց հետո վերցնել կրակից, թողնել մի քիչ հովանա, ավելացնել օղին և ձուն, լավ խառնել: Մնացած ալյուրը լցնել սեղանին, փոս անել, զանգվածը խառնել և լավ հունցել, պետք է ստացվի առաձգական խմոր: Եթե կարիք կա՝ ալուր ավելացնել: Թողնել մեկ ժամ հանգստանա:

Այդ ընթացքում անցնենք միջուկի պատրաստմանը.

0,5 կգ յուղոտ միս
1 գլուխ սոխ
0,5 բաժակ մսի արգանակ
Աղ, պղպեղ:

Թաթարները, բնականաբար, նախընտրում են ոչխարի միսը՝ ընդ որում՝ մանր կտրտած: Մենք օգտագործել ենք տավարի յուղոտ միս՝ աղացած:
Խմորը 2մմ հաստությամբ բացել: Կտրտել շրջանակներ, եթե չունեք համապատասխան հարմարանք, կարող եք դա անել ափսեով: Մի կողմում տեղադրել միջուկը, մյուսով ծածկել, ապա պատառաքաղի օգնությամբ ծայրերը սեղմել, որ նախշեր ստացվեն:

Մեծ քանակությամբ բուսայուղում տապակել և տաք-տաք մատուցել:

Բարի ախորժակ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ, Կիրակնօրյա էջ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն