Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Հարյուրերորդ տարելիցի համար մեր ուղերձն ուղղված է ցեղասպանությունների կանխարգելմանը. Սերժ Սարգսյան

Ապրիլ 13, 2015թ. 15:36

«Հարյուրերորդ տարելիցի համար մեր ուղերձն ուղղված է ցեղասպանությունների կանխարգելմանը: Սա միջազգային հանրությանը քաղաքական հանձնառության խնդրանք է, եւ մենք ունենք այն անելու բարոյական իրավունք: Նման հանցագործությունների կանխարգելումը եւ դատապարտումը չպետք է ստորադասվեն աշխարհաքաղաքական շահերին: 20-րդ դարը դաս է՝ տեսնելու համար, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե չլինի այն, ինչ մենք խնդրում ենք:
Ցավոք, վախենում եմ, որ ցեղասպանությունների դարն ավարտված չէ: Միջին Արեւելքում, որտեղ հիմնական թիրախում են էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունները, մենք ականատես ենք ցեղասպանության գործողության սկզբի: Մենք հասել ենք մի կետի, որտեղ անհրաժեշտ է հավաքական ջանք գործադրել»,- ասել է նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ իտալական Corriere Della Sera թերթին տված հարցազրույցում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն