Գլխավոր » Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ

Հայկական ավանդական գաթան շատ համեղ է

Մարտ 3, 2015թ. 08:12

Գաթան հայկական թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին: Հայկական ավանդական գաթան շատ համեղ է և երկար է պահպանվում՝ չկորցնելով համային հատկություններն ու թարմությունը:

Ինչպես պատրաստել հայկական գաթա

Ալյուրը մաղել սեղանին, 200 գ կարագը կտրտել, միասին դանակով ծեծել՝ մինչև սիսեռի մեծության փշուր ստացվի, ավելացնել աղ, սոդա, մածուն, 1 հարած ձու, խառնել, ապա արագ խմոր պատրաստել, 2 գնդի բաժանել, փաթաթել սննդային թաղանթի մեջ, 1-1.5 ժամով դնել սառնարանը:

Խորիզի համար նախատեսված ալյուրը լցնել տապակի մեջ, դնել միջինից ցածր կրակի վրա, խառնելով բովել այնքան, որ դեղնավուն դառնա, կրակից վերցնել, լցնել ափսեի մեջ, թողնել սառչի:
0.75 բաժակ շաքարավազն ու 0.5 բաժակ յուղը միասին հարել, ավելացնել վանիլինը, բոված ալյուրը, լավ խառնել: Պետք է փխրուն զանգված ստացվի:

Ափի մեջ սեղմելիս, միջին մասը պետք է պահպանի ձևը:

Խմորը 0.5 սմ հաստությամբ բացել, վրան հարած սպիտակուց քսել, տարածել խորիզը, ձեռքերով սեղմել, որպեսզի խորիզը լավ կպնի խմորին, ապա գլան փաթաթել, եզրերն ամրացնել, պատառաքաղով ծակծկել, կտրտել, շարել յուղաթուղթ փռած տապակի մեջ, երեսին դեղնուց քսել, թխել նախապես 220* տաքացրած ջեռոցում՝ մոտ 30րոպե:

Բարի ախորժակ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, ԽՈՀԱՆՈՑ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն