Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Հոգևոր, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Կայացել է նախագահի և երկու կաթողիկողների հանդիպումը

Հունվար 26, 2015թ. 21:49
երկու կաթողիկոսներ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակցի հայտնում են, որ Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի՝ օրերս կայանալիք 2015 թվականի անդրանիկ նիստից առաջ, քննարկել են պետական հանձնաժողովի աշխատանքները եւ միջազգային ու միջեկեղեցական հարթակներում, սփյուռքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից այդ աշխատանքներին մասնակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ պետություն-եկեղեցի հարաբերություններին եւ սերտ համագործակցությանը, ազգային-եկեղեցական կյանքի կարեւորագույն խնդիրներին ու առկա մարտահրավերներին:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Հոգևոր, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն