Գլխավոր » Politics, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ի տարբերություն Անկարայի, Երեւանը լավ չօգտագործեց այդ փաստաթղթերը. Հակոբ Ավետիքյան

Փետրվար 21, 2015թ. 00:10
հակոբ Ավետիքյան

Ազգ թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը խոսելով նախագահ Սարգսյանի կողմից Հայաստան-Թուրքիա արձանագրությունները Ազգային ժողովից հետ կանչելու փաստի մասին, գրում է. <Իմ տպավորությամբ, ի տարբերություն Անկարայի, Երեւանը լավ չօգտագործեց այդ փաստաթղթերը միջազգային ու տարածաշրջանային ասպարեզներում, հատկապես Թուրքիայի իրական, ոչ կառուցողական դերը շեշտելու պահով: Օրինակ, մինչ Անկարան, շահարկելով արձանագրություններից առաջինում նախանշված այն դրույթները, թե կողմերը հանձնառու են «ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը նպաստելուն», ինչպես նաեւ «սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականությանը», առ այսօր, երբ արձանագրություններն արդեն հետ են կանչվել ՀՀ ԱԺ-ից, խոսում է Ադրբեջանին մեկ-երկու տարածք վերադարձնելու նախապայմանով, ինչին մենք չհակադրեցինք այդ նույն դրույթները, օրինակ, Իրաքի, Սիրիայի ու Կիպրոսի հարցերում, կարծեք տարածաշրջան ասելով հասկանալով միայն կովկասյանը>:

Համենայնդեպս, Հակոբ Ավետիքյանը հուսով է , որ. <Սերժ Սարգսյանի հաշվարկները ճիշտ դուրս կգան ու փաստաթղթերը, որոնց տակ դեռեւս կա արտգործնախարար Էդ. Նալբանդյանի ստորագրությունը, հետագա օրերին ու շաբաթներին կօգտագործվեն ավելի արդյունավետ, թեկուզ որպես քարոզչական խաղաթուղթ...>:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն